«Դպրոցներ. ապագայի գործընկերներ» նախաձեռնության շրջանակներում գերմանական մանկավարժական փոխանակման ծառայությունը և (ԳՄՓԾ/DPAD) Դաշնային արտգործնախարարությունը գերմաներենի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին հնարավորություն է տալիս ուսուցողական այցով չորս շաբաթ անցկացնել Գերմանիայում: Դիմելու համար անհրաժեշտ նախադրյալներն են.
-նվազագույն տարիքը՝ 15, առավելագույնը՝ 17,
-գերմաներենի առնվազն երկու տարվա ուսումնառություն,
-չպետք է լինել ավարտական դասարաններում,
-2010 թվականի հունվարից ի վեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության որևէ պաշտոնական ծրագրի պետք է մասնակցած չլինի:
Հայտերը պետք է ներկայացնել դեսպանություն մինչև ս.թ. մարտի 8-ը:
Մեկնաբանություններ նյութին: 0