• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը կանցնի ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո

«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը վարչապետի աշխատակազմի ենթակայությունից կանցնի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Ըստ հիմնավորման, «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմնի իրավասությունների փոխանցումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կնպաստի Կենտրոնի կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացմանը: Մասնավորապես՝ կնպաստի սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ընթացիկ գնահատման նպատակով նյութերի ու առաջադրանքների մշակման և տրամադրման ապահովմանը, տարրական, միջին և ավագ դպրոցի ավարտական քննական նյութերի ու առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովմանը, ուսումնական գործընթացում գնահատման նոր ձևերի արդյունավետ օգտագործման նպատակով կրթության համակարգի մանկավարժներին մեթոդական օժանդակության կազմակերպմանը, սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման ազգային եւ միջազգային ստուգատեսների անցկացմանը և այլն:
18
Декабрь
0
701

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar