• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Գործակվել է «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքէջը

ՀՀ Սփյուռքի նախարարությունում այսօր տեղի ունեցավ «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքէջի շնորհանդեսը:

Այսուհետ այցելելով www.armdiasporamuseum.com կայքը, կարելի է ծանոթանալ հայկական իրականության՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության անցյալ և ներկայի գործունեությունը:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ևս մեկ ծրագրով այս ծրագրով փորձ է արվել հավաքել, միավորել սփյուռքի համայքանյին և ազգային արժեքները:

«Այսօր պետք է հաստատագրենք, որ ևս մեկ համահայական ծրագիր իրականություն դարձավ, էլետորնային հարթակի վրա իմի բերելով հայական սփյուքռի տարբեր կառույցների գործունեությունը: Կայքի միջոցով փորձել ենք ներկայացնել մեր արժեքները, եկեղեցիները և այն ամենը, ինչ մեզ աշխարոհվ մեկ ցիրուցան արեցին թուրքերը, և հայերը, հաստատվելով, կարողացան քաղաքական տնտեսական ճեղքերից դուրս գալ, բարձրանալ և վեր պահել մեր ավանդույթները»,- ասաց նախարարը:

Հրանուշ Հակոբյանը նկատեց, որ նման կերպ թանգարան ստեղծելը լուրջ մասնագիտական աշխատանք է պահանջվում և նախարարությունն ամեն ինչ արել է, որպեզի կայքում զետեղվեն բովանդակալից և ճշգրիտ տվյալները: Սփյուռքի նախարար նաև ասաց, որ կայքը կհարստացվի աստիճանաբար:

Կայքի մասնագետները հստակեցրեցին, որ ընդհանուր առմամբ «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքէջը բաժանված է երեք բաժիների:

«Առաջին բաժնում ներկայացված է հայ համայնքը, բոլոր հավելյալ տեղեկատվություններով»,- նշեց նախարարության համայնքային և միջազգային կազմակերպությունների կապերի բաժնի պետ Լուսինե Ստեփանյանը։ Վերջինս նշեց, որ օրինակ՝ Վրաստանի դեպքում ներկայացված է հայ համայքի պատկերը, պատմությունը, ներկա գործունեությունը, հայկական եկեղեցիները, հայերի կողմից կառուցված ճարտարապետական արժեքները և այլն:

Մյուս բաժնում ընդգրկված են համահայակական կազմակերպությունները: «Այսօր ներկայացված են այդ կազմակերպություններից մի մասը, սակայն տարվում են աշխատանքներ հավուր պատշաճի մյուս մասը նույնպես իրենց սկզբնական և այսօրվա գործունեությունն արտացոլող նյութերը ներկայացնել»,- ասաց նա և նշեց, որ հոգևոր կառույցները նույնպես ներկայացված են. «Կա նաև ցուցասրահ բաժին, որտեղ ժամանակի ընթացքում ներկայացվելու են օրիանկ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողներ և այլն»:

Եվ երրորդ բաժինը կընդգրկի հայկական տոհմածառ ծրագիրը, որն ըստ բաժնի պատասխանատուի՝ հայ ընտանիքներին կօգնի կայքում կառուցել տոհմածառը և հավաքագրել իրենց հարազատներին:

Ի դեպ, դեռևս 2007թից գոյություն է ունեցել «Հայկական տոհմածառ նախագիծ», որի ժամանակ կատարվել են մասնագիտացված տոհմաբանական ու ծագումնաբանական հետազոտություններ։ Նախագծի ընթացքում հայտնաբերվել են հավաստի տեղեկություններ: Հենց այս ծրագրում ընդգրկված ընտանքիների տվյալներն էլ տեղադրվել են կայքում, որոնց թիվը հասնում է 1600-ը :

Կայքը դեռևս եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ նախատեսվում է նաև արևմտահայերն տարբերակը:

Կայքի ստեղծման աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 6 մլն դրամ:

Tert.am

18
Декабрь
0
1229

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar