• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հանրակրթական դիջիթեք 2012. օր երկրորդ

Ծրագրով փետրվարի 2-ին կրթահամալիրի Արհեստագործական ավագ դպրոցն էր ներկայացնում թվային միջոցների կիրառման իր փորձը: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո, որին մասնակցում էին դպրոցի սովորողները, ուսուցիչներն ու հյուրերը, սկսվեցին ուսումնական բաց պարապմունքները: Հյուրերը եղան դպրոցի ուսումնա-արտադրական արհեստանոցներում, հանրակրթական դասարաններում և լաբորատորիաներում:

Փետրվարի 2-ին կրթահամալիրի ուսուցիչների և սովորողների խումբը Մայքրոսոֆթի Ինովացիոն կենտրոնում ներկայացրեց «Life@Edu-ն՝ որպես ուսուցչի և սովորողի աշխատանքի կազմակերպման, ուսումնական և փոխանցման էլեկտրոնային հարմար միջավայր» ծրագիրը: 4-9-րդ դասարանցիները, ուսուցիչները ներկայացրեցին իրենց համակարգում աշխատելու իրենց փորձը, skydrive-ում տեղադրված իրենց նյութերը` ուսումնական փաթեթներ, ինքնաստուգման աշխատանքներ, էլեկտրոնային հաշվետվություններ, օրացույց-օրագրեր, մատյանններ:

Դիջիթեքի գործընկեր ԿՏԱԿ-ի էլեկտրոնային բովանդակության բաժնի ավագ մասնագետ Վահե Երիցյանը միջին և ավագ դպրոցի սովորողների, ուսուցիչների մեծ լսարանին ներկայացրեց «Ապահով համացանց երեխաների համար» դասընթացը, որն իր մեջ ներառում էր տեղեկատվություն համացանցային սպառնալիքների, ինչպես նաև դրանցից պաշտպանվելու մեխանիզմների մասին: Նա անդրադարձավ ինչպես ծրագրային սպառնալիքներին` վիրուսներին, այնպես էլ առցանց խարդախություններին:

Օրն ամփոփվեց կրթահամալիրի դպրոցներում կազմակերպված «Դիջիթեքը ուսուցիչ» ծնողական սեմինարով:

Հիշեցնենք, որ մրցութային նյութերի ընդունումն ըստ անվանակարգերի շարունակվում է մինչև փետրվարի 7-ը, իսկ տուգատեսը շարունակվում է հաստատված ծրագրով: Վաղը Հանրակրթական Դիջիթեքի երրորդ օրն է

Արաքսյա Զուլալյան, Info-mskh լրատու

18
Декабрь
0
1123

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar