• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հաստատվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հաշվետվությունը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ըստ հաստատված օրակարգի քննարկվել են հիմնադրամի 2011 թ. տարեկան գործունեության և ֆինանսական հաշվետվությունները: ՈԱԱԿ-ի հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը զեկուցել է հաշվետու տարում կատարված աշխատանքների մասին: Մանրամասներ են ներկայացվել կառույցի որակի ներքին և արտաքին ապահովման համակարգերի մշակման ուղղությամբ իրականացված քայլերի, ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման փորձնական ծրագրերի և միջազգային համագործակցության արդյունքների վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ հիմնադրամն ստացել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (INQAAHE) նախնական անդամակցության կարգավիճակ, ինչպես նաև դարձել է Որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի կառավարման խորհրդի անդամ:

Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ներկայացված հաշվետվությունները:

 

 



18
Декабрь
0
1228

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar