• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հայ դպրոցականները՝ Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադայի մեդալակիրներ

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի և «Քվանտ» վարժարանի սաները 2020թ. հունվարի 8-14-ը մասնակցել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադային: Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: «Ինֆորմատիկա» առարկայից ոսկե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Ալեքսանդր Աբելյանը: Արծաթե մեդալների են արժանացել՝ Ռուբեն Համբարձումյան -10-րդ դասարան, մաթեմատիկա /Ֆիզմաթ դպրոց/ Լորետա Արզումանյան- 11-րդ դասարան, մաթեմատիկա /«Քվանտ» վարժարան/ Եվա Հունանյան - 12-րդ դասարան, ֆիզիկա /Ֆիզմաթ դպրոց/ Կարեն Բաղդասարյան - 12-րդ դասարան, ֆիզիկա /Ֆիզմաթ դպրոց/ Կարեն Մոսոյան -11-րդ դասարան, ֆիզիկա /«Քվանտ» վարժարան/ Էմիլ Կոստանյան - 11-րդ դասարան, ինֆորմատիկա /Ֆիզմաթ դպրոց/ Սամվել Անդրեասյան -12-րդ դասարան, ինֆորմատիկա /«Քվանտ» վարժարան/ Բրոնզե մեդալների են արժանացել՝ Վաչագան Դիլանյան - 12-րդ դասարան, մաթեմատիկա /Ֆիզմաթ դպրոց/ Տիգրան Չթչյան - 12-րդ դասարան, մաթեմատիկա /Ֆիզմաթ դպրոց/ Վահրամ Ասատրյան - 10-րդ դասարան, մաթեմատիկա /Ֆիզմաթ դպրոց/ Էրիկ Բաբասյան - 11-րդ դասարան, մաթեմատիկա /Ֆիզմաթ դպրոց/ Էլեն Պետիկյան - 12-րդ դասարան, մաթեմատիկա /Ֆիզմաթ դպրոց/ Նորայր Գևորգյան - 12-րդ դասարան, ֆիզիկա /Ֆիզմաթ դպրոց/ Դավիթ Կիրակոսյան - 12-րդ դասարան, ֆիզիկա /Ֆիզմաթ դպրոց/ Դավիթ Գյուլամիրյան- 11-րդ դասարան, ֆիզիկա /«Քվանտ» վարժարան/ Դավիթ Մարգարյան - 12-րդ դասարան, ինֆորմատիկա /Ֆիզմաթ դպրոց/ Ռոբերտ Քոչարյան- 12-րդ դասարան, ինֆորմատիկա /«Քվանտ» վարժարան/ ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, որն օլիմպիադային մասնակցում է արդեն 16 տարի, օլիմպիադայում ունեցել է 16 մասնակից, որոնցից 12-ն արժանացել է մեդալների: «Քվանտ» վարժարանի թիմն ունեցել է 10 մասնակից. մեդալների է արժանացել 6-ը:
18
Декабрь
0
462

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar