• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հայ եւ վրացի ուսանողների փոխանակման ծրագիր կիրականացվի

Նոր ուսումնական տարում Վրաստանում կսովորեն յոթ հայ ուսանողներ, նույնքան վրացի ուսանողներ էլ` Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 2-ին հայ եւ վրացի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Տաբատաձեն շեշտեց, որ դա եւս կօգնի երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների զարգացմանը: «Գիտական կոնտակտները հիմք են երկու ժողուրդների քաղաքական հարաբերությունների զարգացման համար: Այն երիտասարդները, ովքեր կարող են լավ հարաբերություններ ստեղծել հիմա, հետագայում կարող են ակտիվ մասնակցություն ունենալ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը»,- նշեց դեսպանը: Նա ուրախությամբ արձանագրեց, որ բացի բարձրագույն կրթական համագործակցությունից նմանատիպ ծրագրեր են իրականացվում նաեւ հանրակրթության ոլորտում: «Հայ դպրոցականները մասնակցել են Վրաստանում անցկացվող միջոցառումներին եւ ուրախալի է, որ այդ քայլերը սկսվում են փոքր հասակից»,- նշեց Գեորգի Տաբատաձեն:

 

18
Декабрь
0
1347

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar