• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հայ ուսուցիչները լավագույն արդյունքներ են գրանցում միջազգային մրցույթում

Օլիմպիական մարաթոնից դեռ ամիսներ առաջ հայ ուսուցիչները լավագույն արդյունքներ են գրանցում բլոգաթոնի մրցույթում: Առաջին անգամ անգլերեն լեզվի հայ ուսուցիչները, միանալով Բրիտանական խորհրդի ամենամյա բլոգաթոնին, միանգամից արժանացել են գլխավոր մրցանակներին:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ վեց երկրի անգլերեն լեզվի ուսուցիչներ շուրջ մեկ ամիս (հունվար-փետրվար) գրառումներ են կատարել Բրիտանական խորհրդի Teaching English կայքի բլոգում` իրենց փորձն ու մտքերը կիսելով գործընկերների հետ:

Աննա Պետրոսյան-Կոնուեյն իր կատարած գրառումների, առաջարկած գաղափարների ու մեկնաբանությունների համար արժանացել է գլխավոր մրցանակին` Թուրքիայի և Խորվաթիայի ներկայացուցիչների հետ միասին հնարավորություն ստանալով մարտ ամսին մասնակցել Գլասգոուում անցկացվող անգլերեն դասավանդողների միջազգային ասոցիացիայի ամենամյա գիտաժողովին:

Ըստ աղբյուրի, Աննա Պետրոսյան-Կոնուեյն անգլերեն է դասավանդում արդեն 13 տարի: Ասում է, որ բլոգաթոնին մասնակցությունը հնարավորություն տվեց ձևավորել տարբեր երկրներում գործող ուսուցիչների խումբ, որոնց հետ շարունակում են մասնագիտական նորություններ կիսել նաև բլոգաթոնի ավարտից հետո:

Լիլիթ Մարտիրոսյանը, ով անգլերեն է դասավանդում Դանիել Վարուժանի անվան դպրոցում, բլոգաթոնի ընթացքում արժանացել է երկրորդ մրցանակին: «Բլոգաթոնի ընթացքում իմ գործընկերների առաջարկած մեթոդներն օգտագործել եմ դասարանում: Նաև շատ հաճախ օգտվում եմ Բրիտանական խորհրդի նյութերից և աշակերտներս միշտ պատրաստակամ են սովորել այդ նյութերը»,- ասում է Լիլիթ Մարտիրոսյանը: Երկորդ մրցանակի են արժանացել նաև Թուրքիայի, Խորվաթիայի և Իսրայելի ներկայացուցիչները:

Կարինե Վարդազարյանը, IAB կենտրոնի ուսուցչուհին և Ֆրանսիական համալսարանի դասախոս Մարինե Առաքելյանն էլ արժանացել են երրորդ մրցանակներին: Հայաստանից բլոգաթոնին մասնակցում էին 20 ուսուցիչ:

Աղբյուր` Panorama.am

18
Декабрь
0
993

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar