• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հայ-Ռուսական համալսարանը չի երկարաձգելու ուսումնական տարին

Հայ-Ռուսական համալսարանը չի երկարաձգելու 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը։ ՀՌՀ-ի ինստիտուտները ս․թ․ հունվարին կազմված ուսումնական պլաններով նախատեսված բոլոր դասընթացները, պետական քննությունները, դիպլոմայինների պաշտպանությունները և լուծարքներն իրականացնում են նախապես սահմանված ժամանակացույցի համաձայն։ ՀՌՀ-ի ուսանողներին ( նախաբուհական կրթության կենտրոն, բակալավրիատ (առկա և հեռակա), մագիստրատուրա (առկա և հեռակա), ասպիրանտուրա, ՀՌՀ-ի Բիզնես դպրոց) հորդորում ենք չթուլացնել ուսումնական գործընթացի տեմպերը։ Երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ Հայ-Ռուսական համալսարանը շենքային պայմաններից անցում է կատարել հեռավար ձևաչափով ուսուցման և օնլայն եղանակով շարունակում է պատշաճ կերպով մատուցել իր կրթական ծառայությունները։
18
Декабрь
0
524

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar