• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենԳուրգեն Խաչատրյանն իր պաշտոնից ազատման դիմում է գրել՝ նշանակվելով ԳԹԿ-ի առաջադրանքների մշակման և մեթոդական օժանդակության բաժնի պետի պաշտոնում: Այս մասին «Հետքին» հայտնեց ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հրամանով՝ ԳԹԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԳԹԿ փոխտնօրեն, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Բաղդասարյանը:

«Արսեն Բաղդասարյանը երկար ժամանակ աշխատել է որպես Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն: Կարելի է ասել, որ նա եղել է ԳԹԿ-ի ստեղծման ակունքներում: Նա նաև «Թիմս» միջազգային ստուգատեսի հայաստանյան համակարգողն է»,- նշեց Գայանե Մանուկյանը:

Գուրգեն Խաչատրյանը տարեվերջի իր ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել էր, որ, նշանակվելով թիվ 2-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ, չի կարող երկու պատասխանատու պաշտոնները համատեղել:

Այս հայտարարությունից հետո նա դիմում է ներկայացրել ՀՀ կառավարություն՝ հրաժարվելով ԳԹԿ տնօրենի պաշտոնից: Գայանե Մանուկյանն ավելացրեց, որ ՀՀ կառավարությունը մրցույթ կհայտարարի՝ ԳԹԿ տնօրենի թափուր պաշտոնի համար:


18
Декабрь
0
3278

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar