Սլովենիայի Մարիբոր քաղաքում մարտի 15-18-ը տեղի ունեցած Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի վեհաժողովում Հայաստանի մարզական ուսանողական ֆեդերացիան, որի նախագահը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն է, դարձել է Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի լիիրավ անդամ: Վերջին շրջանում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի ակտիվ աշխատանքի շնորհիվ վեհաժողովը, որին մասնակցել են 44 երկրներ, միաձայն քվեարկության արդյունքում ՀՈՒՖ-ն ճանաչել է որպես լիիրավ անդամ:
Հուլիսի 13-23-ը Իսպանիայի Կորդոբա քաղաքում կկայանա Եվրոպական ուսանողական անդրանիկ օլիմպիադան, որին կմասնակցեն նաև Հայաստանի ուսանող-մարզիկները:
Մեկնաբանություններ նյութին: 0