• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հայրենասեր քաղաքացի ձևավորելը՝ գլխավոր խնդիր

Տարբեր պետական գերատեսչություններ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցելով, դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակությանը միտված միջոցառումներ են իրականացնում: ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն այսօր մի շարք զինղեկների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հանձնել է ՀՀ պաշտպանության և սպորտի և երիտասարդությանն հարցերի նախարարությունների կողմից տրված պետական պարգևներ:

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը, շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով մանկավարժներին, նշել է. «Ես համոզված եմ, որ ձեր ամենօրյա աշխատանքն արժանի է մշտական գնահատանքի: Ազգային և մրցունակ դպրոցի գլխավոր խնդիրը ոչ միայն աշակերտին գիտելիք տալն է, այլև հայրենասեր քաղաքացի ձևավորելը, ինչն առանց ձեր հետևողական աշխատանքի հնարվոր չէ պատկերացնել»,-նշել է նախարարի տեղակալը: Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության, ինչպես նաև նախազորակոչային պատրաստության գործում ունեցած ներդրման համար մանկավարժները ստացել են պատվոգրեր և նվերներ, իսկ Երևանի թիվ 53 դպրոցի զինղեկ Տիգրան Ազիզյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալով:

 


18
Декабрь
0
1288

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar