ՀՀ կառավարությունը հայտարարում է 2012 թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «լավագույն կառավարիչներ» ամենամյա մրցանակաբաշխության մասին:
ՀՀ վարչապետի հովանու ներքո ստեղծված Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կառավարիչների ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է աջակցել Հայաստանի ՏՏ ոլորտում առկա կառավարիչների որակավորման բարձրացմանը, ինչպես նաեւ բիզնեսի կառավարման ունակությունների եւ ձիրքերի բարելավմանը՝ հնարավորություն տալով նրանց մասնակցել վերապատրաստման դասընթացների աշխարհի բարձր վարկանիշ ունեցող առաջատար համալսարաններում:
Այս տարի մրցանակաբաշխությունը տեղի է ունենում երկրորդ անգամ: Մրցանակաբաշխության հիմնական կազմակերպիչը Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն է, հովանավորը՝ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
Մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան.
• Սովորել գործարար կառավարման սկզբունքները, որոնք հանդիսանում են տեխնոլոգիաների ոլորտում հաջողության գրավականը,
• Փորձարկել իրենց բիզնես հեռանկարները եւ նորարարական մտածողությունը,
• Ձեռք բերել տեխնոլոգիաների ոլորտում գործարար գիտելիքներ՝ բարձր վարկանիշ եւ հարուստ փորձ ունեցող դասախոսական կազմից,
• Կառուցել մասնագիտական հարաբերություններ եւ երկարատեւ գործարար շփումներ բարձր որակավորում ունեցող հասակակիցների հետ,
• Դառնալ 3500 + ղեկավարների բացառիկ ցանցի մի մաս:
Մասնակցության պայմանները. Մրցույթին կարող են մասնակցել ավելի քան 10 տարվա փորձ ունեցող այն կառավարիչները, ովքեր աշխատում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում: Նախորդ տարվա մրցույթի հաղթողները չեն կարող հայտադիմում ներկայացնել առնվազն հաջորդ 3 տարիների ընթացքում:
Մասնակցության կարգը. Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝ լրացնելով հայտադիմումը եւ ուղարկելով անհրաժեշտ փաստաթղթերը bestit@gov.am էլ. հասցեով՝ մինչև ս/թ ապրիլի 21-ը: Ընտրության գործընթացն իրականացնում է ՀՀ Վարչապետի հրամանագրով ստեղծված մրցանակաբաշխության հանձնաժողովը: Հաղթողները կհայտարարվեն մայիսի 15-ին: Տասնհինգօրյա վերապատրաստման դասընթացը տեղի կունենա Սթենֆորդի Համալսարանում (Stanford Executive Institute) օգոստոս ամսին:
Մանրամասների համար կարող եք դիմել Մրցանակաբաշխության հանձնաժողովի գործադիր քարտուղար Գայանե Մարկոսյանին +37410 49 23 56 հեռախոսահամարով կամ gayanem@synopsys.com էլ. փոստով:
Մրցանակաբաշխության հանձնաժողով
Նախագահ՝
Հովիկ Մուսայելյան - Սինոփսիս Արմենիա ՓԲԸ տնօրեն
Անդամներ՝
Ռալֆ Յիրիկյան – ՎիվաՍել-ՄՏՍ ՓԲԸ գլխավոր տնօրեն
Վարդան Նիկոյան – ՀՀ վարչապետի օգնական
Արա Ավետիսյան – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր
Վահե Դանիելյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական
Արմեն Գրիգորյան – Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար
Արսեն Ղազարյան – ՀՀ գործարարների և արդյունաբերողների միության նախագահ
Արմեն Բալդրյան – Յունիքոմփ ՍՊԸ գլխավոր տնօրեն
Հովհաննես Ավոյան – Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ
Բագրատ Ենգիբարյան – Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն
Վազգեն Մելիքյան – Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն
Մեկնաբանություններ նյութին: 0