• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


ՀՀ Նախագահի երիտասարդ գիտանականներին աջակցելու խոստումը գործնական փուլ է մտնում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել երիտասարդ գիտնականների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Երիտասարդ գիտնականների այս խումբը նախորդ տարեվերջին հանդիպում էր ունեցել Հանարապետության Նախագահի հետ: Երկրի ղեկավարը խոստացել էր երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով տարեկան 100 մլն դրամ հատկացնել: Հանրապետության նախագահի հանձնարարականով երիտասարդ գիտնականների գիտական ծրագրերի ընտրությունն ու աշխատանքների կազմակերպումը պետք է իրականացվի իրենց իսկ կողմից:

Այդ նպատակով ձևավորված երիտասարդ գիտնականների խորհրդի կազմում ընդգրկվել են 9 անդամներ՝ երեքական ներկայացուցիչներ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գործող երիտասարդ ակտիվիստ գիտնականներից, Գիտությունների ազգային ակադեմիայից և առաջատար 3 բուհերից: Խորհուրդը կիրականացնի երիտասարդ գիտնականներին տրվող պետական աջակցության կառավարումը: «Խորհուրդի գործունեությունը պիտի լինի թափանցիկ, հանրային վստահության ապահովումը սկզբունքային և կարևոր հարց է: Ծրագրի հաջողվածության միակ նախապայմանը գիտական որոշակի արդյունք ունենալն է: Իսկ դրա համար պետք է ընտրության չափանիշները շատ հսատակ լինեն»,- շեշտել է նախարար Ա. Աշոտյանը:
ՀՀ ԿԳ նախարարը նաև նշել է, որ երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով ձևավորվել է խորհրդատվական խումբ, որում ներգրավվել են գիտության ասպարեզում վաստակ և ավանդ ունեցող մարդիկ: «Այսպիսով Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդ գիտնականներին աջակցելու խոստումը գործնական փուլ է մտնում»,- նշել է նախարարը և հավելել, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ևս ներգրավված կլինի նախատեսվող գործընթացներում:
Համաձայն նիստի օրակարգի՝ քննարկվել և հաստատվել է երիտասարդ գիտնականների խորհրդի աշխատակարգը: Երիտասարդ գիտնականները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտողությունները գիտական թեմաների հաստատման, հնարավոր շահառուների ընտրության, գիտական փորձաքննության իրականացման և այլ հարցերի վերաբերյալ:

 


18
Декабрь
0
1115

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar