• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


ՀՀ ոստիկանության ակադեմիան հայտարարում է 2010-2011 ուսումնական տարվա ընդունելություն

ՀՀ ոստիկանության ակադեմիան հայտարարում է 2010-2011 ուսումնական տարվա ընդունելություն
ՙԻրավաբանական՚ եւ ՙՈստիկանության զորքերի հրամանատարական՚ ֆակուլտետներում առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ուսումնառության համար ՀՀ ոստիկանության ակադեմիայի առկա ուսուցման համար հատկացվել է անվճար ուսուցմամբ 100 տեղ, որից 10 նպատակային տեղ` ԼՂՀ-ի համար:
Նշված 100 տեղերից սահմանվել է.
- Ոստիկանության զորքերի հրամանատարական ֆակուլտետի` արական սեռի դիմորդների համար ` 10 տեղ,
- Իրավաբանական ֆակուլտետի համար` 90 տեղ, որից.
- ԼՂՀ-ի դիմորդների համար` 10 տեղ,
- Իգական սեռի դիմորդների համար` 8 տեղ:
Իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտները ստանում են իրավագիտություն մասնագիտությամբ բակալավրի աստիճան: Ոստիկանության զորքերի հրամանատարական ֆակուլտետի շրջանավարտները ստանում են համազորային հրամանատարական մասնագիտությամբ բակալավրի աստիճան: Շրջանավարտներին շնորհվում է ոստիկանության լեյտենանտի (լեյտենանտի) կոչում եւ նրանք պաշտոնի են նշանակվում ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայություններում:
Ուսման տեւողությունը 4 տարի է: Սովորողներին տրվում է կրթաթոշակ: ՀՀ ոստիկանության ակադեմիայում առկա ուսուցման ձեւով սովորողը համարվում է ՀՀ ոստիկանության ծառայող:
Համաձայն ՙՈստիկանությունում ծառայության մասին՚ ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի` ՀՀ ոստիկանության ակադեմիայում կամ ՌԴ ՆԳՆ ուսումնական հաստատություններում սովորողը պարտավոր է փոխհատուցել ուսման համար պետության կողմից կատարած ծախսերը, եթե նա`
- առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը,
- մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ուսումնական հաստատությունից,
- կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ուսումնական հաստատությունից,
- անձնական նախաձեռնությամբ ազատվել է ուսումնական հաստատությունից:
Սովորողը չի հատուցում ուսման համար պետության կողմից կատարած ծախսերը, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի:
1. Առկա ուսուցման համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, առողջական տեսակետից զինվորական ծառայությանը պիտանի Հայաստանի Հանրապետության մինչեւ 23 տարեկան քաղաքացիները եւ ՀՀ ոստիկանությունում առնվազն մեկ տարի ծառայած ոստիկանության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող մինչեւ 23 տարեկան ծառայողները: Ակադեմիա ընդունվելու համար կարող են դիմել`
1.1 Արական սեռի` 158 սանտիմետրից ոչ պակաս հասակ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ ՙԶինապարտության մասին՚ ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի ՙբ-ե՚ կետերով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից.
1.2 Իգական սեռի` 153 սանտիմետրից ոչ պակաս հասակ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
2. ՀՀ միջազգային կամ միջպետական (միջկառավարական) պայմանագրերով նախատեսված դեպքերում Ոստիկանության ակադեմիայում ուսուցման համար կարող են դիմել նաեւ ՌԴ քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք:
3. Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների` ազգությամբ հայ դիմորդների ընդունելությունն իրականացվում է սույն կարգով եւ պայմաններով:
4. Դիմորդների տարիքը, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողի ծառայության ստաժը հաշվարկվում է ընդունելության տարվա օգոստոսի 31-ի դրությամբ:
5. Դիմորդը ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը`
- անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ` անձնագիր, 16 տարին լրացած չլինելու դեպքում` ծննդյան վկայական, ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրված` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ,
- կրթության մասին վկայական` դիպլոմ կամ միջնակարգ կրթության մասին ատեստատ,
- դիմում (զեկուցագիր),
- զինվորական գրքույկ,
- մերձավոր ազգականների (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսնացած լինելու դեպքում` կնոջ կամ ամուսնու` հայր, մայր, քույր, եղբայր) անձնագրերը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը (մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը) եւ դրանց պատճենները:
- ընդհանուր մրցույթում արտոնությունից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր (բնօրինակ եւ պատճեն),
- 3 x 4 չափսի լուսանկար (4 հատ),
- բնակության վայրի պոլիկլինիկայից` ամբուլատոր քարտից քաղվածք (վերջին 5 տարվա ընթացքում կրած հիվանդությունների մասին),
- արյան, մեզի, ընդհանուր անալիզների եւ ՄՈՊ-ի տվյալների վերաբերյալ տեղեկություններ,
- հոգենյարդաբանական, նարկոլոգիական, քաղաքային տուբդիսպանսերներից տեղեկություններ:
6. Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված ՀՀ ոստիկանության ակադեմիայի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը` ուսումնական եւ (կամ) անձնական գործերի ուսումնասիրության հիման վրա:
7. ՀՀ ոստիկանության ակադեմիայի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովի կողմից ընտրության անցկացումից հետո դիմորդներին տրվում է քննական թերթիկ:
8. Դիմորդներն ընդունելության քննություններ են հանձնում հետեւյալ առարկաներից.
- հայոց լեզու (թելադրություն) եւ առաջադրանքներ (գրավոր),
- հայոց պատմություն (գրավոր),
- ֆիզիկական պատրաստականություն, որն իր մեջ ներառում է`
արական սեռի դիմորդների համար.
ա) վազք - 100 մ,
բ) վազք - 3000 մ,
գ) ձգում` պտտաձողի վրա:
իգական սեռի դիմորդների համար.
ա) վազք - 100 մ,
բ) վազք - 1000 մ,
գ) ուժային համալիր վարժություններ:
9. Ակադեմիայի ընդունելության քննությունների կազմակերպման, անցկացման եւ ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով:
Ընդունող հանձնաժողովը հաստատում է առարկայական հանձնաժողովների կազմերը, ընդունելության քննությունների անցկացման ժամանակացույցը եւ կարգը, կազմակերպում է մրցույթի անցկացումը:
10. Ընդունելության քննություններն անցկացվում են Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով:
11. Մրցութային են համարվում հետեւյալ առարկաների քննությունները.
- հայոց լեզու (թելադրություն) եւ առաջադրանքներ (գրավոր),
- hայոց պատմություն (գրավոր):
12. Մրցութային առարկաների քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 8 եւ բարձր միավորները:
Ֆիզիկական պատրաստականության յուրաքանչյուր վարժություն գնահատվում է 20 միավորային համակարգով, դրական են համարվում 8 եւ բարձր միավորները: Ֆիզիկական պատրաստականության քննության համար անցողիկ է համարվում գումարային 24 միավորը:
13. Ընդունելության քննություններն անցկացվում են հայերենով:
14. Քննությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց եւ արդյունքից, վճարած գումարը չի վերադարձվում: Սույն կարգի 19-րդ կետով եւ 20-րդ կետի բ, գ, դ ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ազատվում են ընդունելության քննությունների վճարից: Ընդունող հանձնաժողովն առանձին քաղաքացիների կարող է ազատել քննությունների վճարից:
15. Անհարգելի պատճառով քննությանը չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդները զրկվում են հետագա քննություններին մասնակցելու իրավունքից:
16. Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) որեւէ առարկայի քննությանը չներկայացած դիմորդներին թույլատրվում է հանձնել այն, եթե քննությունները հանձնելու ժամանակացույցով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել:
17. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ քննության նորմալ ընթացքը խանգարող դիմորդին զրկել հետագա քննություններին մասնակցելու իրավունքից:
18. Գրավոր քննության գնահատականը դիմորդին հայտնվում է քննության հաջորդ օրը` ոչ ուշ, քան ժամը 16.00-ն: Դիմորդն իրավունք ունի գրավոր քննության գնահատականը բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին` գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:
Բողոքարկված աշխատանքի վերագնահատման անհամաձայնության դեպքում, 24 ժամվա ընթացքում, դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովի նախագահին` անկախ փորձագետ հրավիրելու համար:
19. Ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած դիմորդներից մրցույթից դուրս ընդունվում են հետեւյալ անձինք`
ա) ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) ազատամարտիկների եւ զինծառայողների երեխաները,
բ) ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) ոստիկանության ծառայողների (զինծառայողների) երեխաները:
20. Հավասար միավորների դեպքում մրցույթում առավելության իրավունք ունեն`
ա) Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով (շքանշաններով եւ մեդալներով) պարգեւատրվածները,
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ծառայողների երեխաները,
գ) երկկողմանի ծնողազուրկ երեխաները,
դ) ոստիկանության ծառայողները:
21. Միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով ավարտած դիմորդները Ոստիկանության ակադեմիա ընդունվելիս հանձնում են ընդունող հանձնաժողովի կողմից սահմանված մրցութային առարկաներից որեւէ մեկի եւ ՙՖիզիկական պատրաստականություն՚ առարկայի քննությունները:
22. Քննությունները հանձնած, սակայն մրցույթով չանցած դիմորդներին, նրանց խնդրանքով, ընդունող հանձնաժողովի կողմից տրվում է քննությունների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:
Ընդունելության քննությունները տեղի կունենան օգոստոսի 2-ից օգոստոսի 25-ը ներառյալ:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 15-ից հուլիսի 15-ը ներառյալ` ՀՀ ոստիկանության գլխավոր մասնաշենքում (Մշակույթի կենտրոն), ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, ժամը 10.00-16.00-ն: Հասցեն` Երեւան, Նալբանդյան-130:
Տեղեկությունների համար զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով` 59-67-24, 59-61-94, 54-81-39:
Քննությունները կանցկացվեն ՀՀ ոստիկանության ակադեմիայում: Հասցեն` ք. Երեւան, Ծովակալ Իսակովի պողոտա 29:

 

ՀՀ ոստիկանության ակադեմիան հայտարարում է առկա վճարովի ուսուցմամբ 2010-2011 ուսումնական տարվա ընդունելություն

ՀՀ ոստիկանության ակադեմիայի 2010/2011 ուսումնական տարվա ընդունելության համար սահմանվել է ՙԻրավագիտություն՚ մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագրով առկա վճարովի ուսուցման (առանց պարտադիր զինվորական ծառայությունից  տարկետման իրավունքի) 50 տեղ:

Ուսման տեւողությունը 4 տարի է: Արական սեռի վճարովի ուսուցման սովորողները չեն օգտվում ՙԶինապարտության մասին՚ ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի ՙա՚ ենթակետով նախատեսված տարկետման իրավունքից: Ուսման կիսամյակային վարձավճարը կազմում է 250000 դրամ: Առկա վճարովի ուսուցման ընդունելության մրցույթը հաջողությամբ անցած դիմորդների հետ մինչև նրանց որպես 1-ին կուրսի սովորողներ հրամանագրելը կնքվում է պայմանագիր, որի տեքստին դիմորդները ծանոթանում են մինչեւ փաստաթղթերը հանձնելը: Ուսումնական պլանով նախատեսված դասընթացն ամբողջությամբ անցած եւ պետական քննությունները հաջողությամբ հանձնած վճարովի ուսուցման շրջանավարտներին շնորհվում է ՙԻրավագիտություն՚ մասնագիտությամբ իրավագիտության բակալավրի աստիճան և տրվում պետական նմուշի դիպլոմ:
1. Առկա վճարովի ուսուցման համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք:
2. Դիմորդը ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը`
- անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ` անձնագիր, 16 տարին լրացած չլինելու դեպքում` ծննդյան վկայական, ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրված` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ (բնօրինակ եւ պատճեն),
- կրթության մասին վկայական` դիպլոմ կամ միջնակարգ կրթության մասին ատեստատ,
- դիմում,
- զինակոչիկի կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիuարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մաuին,
- ընդհանուր մրցույթում արտոնությունից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր (բնօրինակ եւ պատճեն),
- տեղեկանքներ հոգեբուժական, նարկոլոգիական կլինիկաներից եւ հակատուբերկուլյոզային դիսպանսերից,
- 3 x 4 սմ չափսի լուսանկար (4 հատ):
3. Դիմորդներն ընդունելության քննություններ են հանձնում երկու մրցութային առարկաներից`
- հայոց լեզու (թելադրություն) եւ առաջադրանքներ (գրավոր),
- հայոց պատմություն (գրավոր):
4. Ընդունելության քննություններն անցկացվում են հայերեն լեզվով:
5. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 8 եւ բարձր միավորները: 7,5 միավորը հավաuարեցվում է 8,0 միավորի` ապահովելով դիմորդի դրական միավորը:
6. Ընդունելության քննությունների կազմակերպման, անցկացման եւ ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով:
Ընդունող հանձնաժողովը հաստատում է առարկայական հանձնաժողովների կազմերը, ընդունելության քննությունների անցկացման ժամանակացույցը եւ կարգը, կազմակերպում է մրցույթի անցկացումը:
7. Քննությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց եւ արդյունքից, վճարված գումարը չի վերադարձվում:
8. Անհարգելի պատճառով քննությանը չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդները զրկվում են հաջորդ քննությանը մասնակցելու իրավունքից:
9. Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) որեւէ առարկայի քննությանը չներկայացած դիմորդներին թույլատրվում է հանձնել այն, եթե քննությունները հանձնելու ժամանակացույցով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել:
10. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ քննության նորմալ ընթացքը խանգարող դիմորդին զրկել քննություններին մասնակցելու իրավունքից:
11. Քննության գնահատականը դիմորդին հայտնվում է քննության հաջորդ օրը` ոչ ուշ, քան ժամը 16.00-ն: Դիմորդն իրավունք ունի քննության գնահատականը բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին` գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:
Բողոքարկված աշխատանքի վերագնահատումից հետո անհամաձայնության դեպքում 24 ժամվա ընթացքում դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովի նախագահին` անկախ փորձագետ հրավիրելու համար:
12. Ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած դիմորդներից մրցույթից դուրս ընդունվում են հետեւյալ անձինք`
1) ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) ազատամարտիկների եւ զինծառայողների երեխաները,
2) ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ոստիկանության զոհված (մահացած) ծառայողների (զինծառայողների) երեխաները,
3) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած ՀՀ քաղաքացիները:
13. Մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում`
1)   բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին,
2)    դպրոցականների հանրապետական առարկայական oլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ  uտացած դիմորդներին:
14. Քննությունները հանձնած, սակայն մրցույթով չանցած դիմորդներին, նրանց խնդրանքով, ընդունող հանձնաժողովի կողմից տրվում է քննությունների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:
15. Առկա վճարովի ուսուցման ընդունելության մրցույթին կարող են մասնակցել նաեւ ՀՀ ոստիկանության ակադեմիայի` 2010/2011 ուսումնական տարվա առկա անվճար ուսուցման ընդունելությանը մասնակցած, երկու մրցութային առարկաների քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթով չանցած դիմորդները` մինչեւ օգոստոսի 27-ը ներառյալ ներկայացնելով համապատասխան դիմում ընդունող հանձնաժողովի նախագահին:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 14-ից մինչեւ օգոստոսի 9-ը ներառյալ` ՀՀ ոստիկանության ակադեմիայում ամեն օր, բացի կիրակի օրերից` ժամը 10.00-ից 15.00-ն:  Ընդունելության քննությունները տեղի կունենան օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ` ՀՀ ոստիկանության ակադեմիայում: Հասցեն` Երեւան, Ծովակալ Իսակովի պողոտա 29:

Տեղեկությունների համար զանգահարել` 77-80-33, 77-06-82:

18
Декабрь
5
10977

Մեկնաբանություններ նյութին: 5

avatar
#1. Վերա в 16:17 (06/Նոյեմբեր/2011) Spam
uzum em hnaravorutyan depqum canotanal ancac tarva yndunelutyan harcasharin.XNDRUM EM ETE HNARAVOR E : help ok
avatar
#2. MARIAM в 23:44 (16/Մարտ/2012) Spam
UXUM EM CANOTANAL ANCAC TARVA HARCASHARIN
avatar
#3. MARIAM SAHAKYAN в 23:47 (16/Մարտ/2012) Spam
AZUM EM CANOTANAL ANCAC TARVA @NDUNELUTYAN QNNUTYAN HARCERIN XANDRUM EM OGNEQ
avatar
#4. Նարե в 15:58 (14/Օգոստոս/2012) Spam
uzum em hnaravorutyan depqum canotanal ancac tarva yndunelutyan harcasharin
avatar
#5. Ruzan в 23:10 (19/Նոյեմբեր/2012) Spam
esel em uzum canotanam chnchin chapov qnnutyan testerin
avatar