Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում մարտի 12-ին տեղի ունեցավ հինդի լեզվին նվիրված միջոցառում:
«Հնդկերենի համաշխարհային օրը նշվում է հունվարի 11-ին, սակայն քանի որ այդ ժամանակ արձակուրդներ էին, ուստի մենք այն նշում ենք այսօր»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց հնդկերենի պրոֆեսոր Անիտա Վարման` հավելելով, որ այս օրը տոնում են ամբողջ աշխարհում:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել էր հնդկերեն խոսքի մրցույթ, որին մասնակցում էին ԵՊԼՀ-ի եւ մի քանի այլ քոլեջների, մշակույթի կենտրոնների եւ ինստիտուտների ուսանողներ: Մրցույթի հաղթողներին ընտրում էր ժյուրին: Հանձնվեցին նաև պատվոգրեր ու դրամական մրցանակներ:
Բացի խոսքի մրցույթից ուսանողները հնդակական սարիներով ներկայացրեցին հնդկերեն երգեր եւ պարեր:
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Մեկնաբանություններ նյութին: 0