• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հոլիվուդյան ֆիլմերի լավագույն երաժշտությունը երեւանյան 8 բուհերում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մարտի 15-27-ին, Երեւանի 8 բուհերում հանդես կգան «Երիտասարդները երիտասարդների համար» համատեղ նախագծով: Այս համերգները նշանավորում են հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, «Hollywood Non-Stop» խորագրով կներկայացնի արդեն դասական համարվող «Խիզախ սիրտը», «Վեստսայդյան պատմություն», «Կարիբյան ծովի ծովահենները» եւ այլ հոլիվուդյան հայտնի ֆիլմերի երաժշտությունը, ինչպես նաեւ ամերիկյան կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչներ Ջորջ Գերշվինի, Լեոնարդ Բերնշտեյնի, Ջոն Վիլիամսի եւ այլ հանրահայտ կոմպոզիտորների երկերը: Այս համատեղ ծրագիրն ունի մեկ նպատակ` հարուստ եւ հագեցած երաժշտությամբ հայ երիտասարդությանը ավելի մոտեցնել եւ հաղորդակից դարձնել ամերիկյան երաժշտարվեստին:

Այս առիթով մարտի 14-ին, ժամը 12-ին, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ հարկի 301 սենյակում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար`Քերին Ի. Ռոբլիի մամուլի ասուլիսը:

«Hollywood Non-Stop» խորագրով համերգաշարի առաջին համերգը տեղի կունենա մարտի 15-ին ժամը 14:00-ին` Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում (2-րդ հարկ):

Կից ներկայացնում ենք այն բուհերի ցանկը, որտեղ կայանալու են «Hollywood Non-Stop» խորագրով համերգները:

1. Մարտի 15

ժամը 14:00 Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի գլխավոր դահլիճ

2. Մարտի 16

ժամը 16:00

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ` գիտակրթական միջազգային կենտրոն

3. Մարտի 19

ժամը15:00

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ /Ուսումնական թատրոն/

4. Մարտի 20

ժամը 15:00

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան

5. Մարտի 22

ժամը 15:00

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

6. Մարտի 23

ժամը14:30

Հայ-Ռուսական Սլավոնական համալսարան

7. Մարտի 26

ժամը 14:30

Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան

8. Մարտի 27

ժամը 17:00


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
957

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar