• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Իրականացվել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի առաջին փուլի ուսուցման առաջին մոդուլը

Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում 2019 թվականի հոկտեմբերի 10-13-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի առաջին փուլի ուսուցման առաջին մուդուլը: Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական աշխատանք կատարող մարդկանց համակարգված մոտեցման որդեգրումը: Որպես «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի մասնակիցներ՝ ներկայացված հայտերից ընտրվել են երիտասարդական աշխատողներ Հայաստանի մարզերից և Երևանից: Երիտասարդական աշխատողի վերապատրաստման առաջին փուլի առաջին ուսուցման մոդուլը ներառում էր վերապատրաստման հետևյալ թեմաները՝ Երիտասարդական քաղաքականություն և ծրագրեր: Երիտասարդական աշխատանքի պատմություն, Տեղական մակարդակի երիտասարդական քաղաքականություն, Երիտասարդների կարիքների և ակնկալիքների գնահատում, Ծրագրերի մշակում, իրականացում, գնահատում, Երիտասարդական աշխատանք. տեսակները, ձևերը: «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագիրը բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլը ներառում է ուսուցման երեք մոդուլներ՝ երեք առկա (դեմ առ դեմ) հանդիպումների ձևով և դրանց միջակայքում ընկած ինքնուրույն աշխատանքների միջոցով: Ուսուցման երկրորդ և երրորդ՝ առկա մոդուլները նույնպես կիրականացվեն ՀՀ 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում՝ համապատասխանաբար 2019 թվականի հոկտեմբերի 24-26-ը և նոյեմբերի 13-15-ը: Ուսուցման մոդուլներն իրականացվում են ոլորտում փորձառու մասնագետների կողմից: Ծրագրի երկրորդ փուլում՝ 2019 թվականի նոյեմբերի 16-ին, նախատեսվում է երիտասարդական աշխատողի վերապատրաստման փորձ ունեցող եվրոպական երկրներից հրավիրված միջազգային և տեղական փորձագետների և ծրագրին մասնակից երիտասարդական աշխատողների հանդիպում: Հրավիրված միջազգային և տեղական փորձագետները կներկայացնեն երիտասարդական աշխատանքի իրենց երկրների փորձը: Ուսուցման մոդուներին ամբողջական մասնակցություն ունեցած և վերապատրաստված երիտասարդական աշխատողները կստանան վկայականներ: Երիտասարդական աշխատողների վերապատրաստումն իրականացոմ է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի № 301-Ա/1 հրամանով հաստատված «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագրի» համաձայն:
18
Декабрь
0
481

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar