• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Կառավարւթյունը հաստատեց մանկապարտեզներում երկարօրյա խնամքի մասին օրինագիծը

Այսօր կառավարությունը հավանություն տվեց «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախագծին: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ բազմաթիվ ուսումնասիրություններ կան, որ ներդրումները մանկական վաղ զարգացման և նախադպրոցական կրթության ոլորտում ունենում են տնտեսական մեծ նշանակություն և երկարաժամկետ հիմնարար ազդեցություն հասարակության և տնտեսության զարգացման վրա: Նա թվարկեց ակնկալվող արդյունքները՝ նախադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքների սահմանում, պետական կառավարման լիազոր մարմնին, ՏԻՄ-երին վերապահվող գործառույթների հստակեցում, նախադպրոցական հաստատությունների գործունեության ֆինանսավորման հստակ մեխանիզմների առկայություն, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական հաստատություններ ներգրավման և զարգացման պայմանների համար ֆինանսավորման հստակ մեխանիզմների մշակում և ներդրում և այլն: Նա նշեց, որ վերջին շրջանում այս հաստատությունների ատեստավորման հարց է բարձրացվում և նման պահանջ է դրվում, և այլն: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստերին երեխաների երկարօրյա խնամքի հարցերը նույնպես քննարկվում են, վերանայվում է երեխայի ծնվելու միանվագ նպաստի չափերը, բնակարանով ապահովման հարցը և այլն: Ավինյանի խոսքով՝ 2020 թվականից ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերը պետք է սկսեն գործել: Նրա կարծիքով՝ մանկապարտեզներում թեկուզ համավճարով երկարօրյա խնամքի հարցի լուծումն աշխատող ծնողների համար նոր հնարավորություն է, պետք է միայն հասկանալ, թե ինչ բովանդակությամբ է լցվելու երեխաների առօրյան: ՄԻՊ Արման Թաթոյանը «արդիական» որակեց նախագիծը: Ըստ նրա՝ մի քանի հարցեր կան, որ իրենք ստանում են բողոքների շարքում, օրինակ՝ հերթագրումը, մի համայնքում մանկապարտեզ կա, մյուսում չկա, որը դժվարություններ է առաջացնում ծնողների համար, մարզերում վճարի հարցը լուծված չէ, երկարօրյայի հետ կապված բողոքներ կան: «Կառավարության այս նոր նախաձեռնությունը, որը վերաբերում է ժողովրդագրական հարցերին, շատ կարևոր է իրականում: ՄԱԿ-ի մեր գործընկերներն էլ են բարձրացնում: Դա իսկապես ռազմավարական կարևորության հարց է նաև երկրի համար»,- ասաց Թաթոյանը:
18
Декабрь
0
441

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar