Տեղի ունեցավ Մայքրոսոֆթի «Նորորար ուսուցիչներ» մրցույթ 2012-ի մրցանակաբաշխության արարողությունը: Արդեն երրորդ տարին է, որ մրցույթն անցկացվում է Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ: Այս տարի մրցույթի գործընկեր է հանդիսանում ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Գլխավոր մրցանակի արժանացավ «Օհանյան» կրթահամալիրից Աննա Գալստյանը, ով ներկայացրել էր «Տիեզերքը շա՜տ մոտ է» խորագրով աշխատանքը։ Նա իրավունք ստացավ ներկայացնել Հայաստանը Եվրոպական ֆորումում։
Մեկնաբանություններ նյութին: 0