• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող դպրոցների ընտրության մրցույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ ՀՀ մարզային դպրոցներում, ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված, հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող դպրոցների ընտրության մրցույթ։ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը, նպատակը սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովումն է: Մրցույթն անցկացվելու է բաց ձևաչափով և հասանելի է լինելու բոլոր հանրակրթական դպրոցների համար։ Մրցույթը հաղթահարած դպրոցներում՝ կընտրվի առնվազն մեկ մենթոր ուսուցիչ/մասնագետ, կիրականացվի մենթորի էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացում, վերապատրաստումից հետո մենթորը կառաջնորդի իր դպրոցի ուսուցիչների էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացումը: Էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացման գործընթացն արդյունավետ ավարտած դպրոցների ուսուցիչները հնարավորություն կունենան դասավանդել ուսուցչի կարիք ունեցող դպրոցների աշակերտներին՝ ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգի 7-րդ կետին համապատասխան։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ: Դիմելու վերջնաժամկետն ապրիլի 1-ն է։ Մրցույթի վերջնաժամկետի ավարտից հետո կկազմակերպվի այց մրցույթի 1-ին փուլը հաղթահարած դպրոցներ՝ ներկայացված կարողություններին տեղում ծանոթանալու համար:
18
Декабрь
0
614

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar