ԿԳՄՍՆ. Բրոնզե մեդալ` քիմիայի միջազգային օլիմպիադայում
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 21-ից 30-ն անցկացված Քիմիայի 51-րդ միջազգային օլիմպիադայում, որին մասնակցել են 80 երկրի շուրջ 300 աշակերտ, Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր։ Բրոնզե մեդալ է նվաճել Երևանի «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մովսես Աղեկյանը, իսկ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Մաթևոսյանը և Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի աշակերտ Լևոն Խառատյանն արժանացել են գովասանագրերի։ Մեր թիմը ղեկավարում էին Քիմիայի օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը և անդամ Արմեն Գալստյանը։ Քիմիայի միջազգային օլիմպիադայում բոլոր մրցույթներն անցկացվում են երկու փուլերով՝ տեսական և փորձարարական։ Մրցույթին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել առավելագույնը 4 աշակերտ։ Հիշեցնենք, որ 2018 թ-ի օլիմպիադայում, որն անցկացվել էր Սլովակիայում և Չեխիայում, մեր թիմը մրցանակների չէր արժանացել։
Մեկնաբանություններ նյութին: 0