«Խաղաղության ամրոց» (Rodine Cittadella della Pace) իտալական ասոցիացիայի կողմից 1997 թվականից իրականացվող կրթաթոշակային ծրագրի շրջանակում միմյանց միջև հակամարտող երկրների ուսանողներին տրամադրվում են կրթաթոշակներ` լեզվի և հասարակագիտություն, տնտեսագիտություն, հոգեբանություն, միջազգային հարաբերություններ, գրականություն, գյուղատնտեսություն, պատմություն, ճարտարապետություն, հազորդակցություն մասնագիտություններով բարձրագույն կրթական դասընթացներին մասնակցելու նպատակով:
Դասընթացներին կարող են մասնակցել 19-27 տարեկան ՀՀ քաղաքացիները:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս.թ. փետրվարի 15-ը կից ներկայացված հարցաթերթիկի լրացված տարբերակը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել international@rondine.org; asso.rondine@libero.it
էլեկտրոնային փոստին կամ սուրհանդակային ծառայության միջոցով՝ Associazione Rondine Cittadella della Pace C. P. 46-52100 Arezzo (Italia) հասցեով:
Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.rondine.org կայքէջը կամ կից ներկայացված նյութերից:
Մեկնաբանություններ նյութին: 0