• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Կրթության միջազգայնացում. հայ ուսանողները կարող են մասնագիտական կրթություն ստանալ նաև Լիտվայում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայի Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել կրթության ոլորտի պատասխանատուների հետ: Երկու երկրների կառավարությունների միջև կնքվել է կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, որը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Լիտվայի կրթության և գիտության նախարարներ Ա. Աշոտյանը և Գինտարաս Ստեպոնավիչիուսը:

Համաձայնագրով նախատեսվում է խրախուսել և աջակցել պետությունների կրթական համակարգի հաստատությունների կողմից տրվող որակավորումների համարժեքության սահմանմանը և փոխճանաչմանը: Ֆինանսական հնարավորությունների սահմաններում և գործող իրավական ակտերին համաձայն՝ փոխադարձաբար կտրամադրեն կրթաթոշակներ աշակերտների, ուսուցիչների, ուսանողների, բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատությունների դասախոսների և հետազոտողների համար: Երկկողմ կապերի ամրապնդման նպատակով կիրականացվեն ընթացիկ նախագծերի և բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվության և աշխատանքային փորձի փոխանակում:
Պաշտոնական այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Լիտվայի հայ համայնքի հետ:

 


18
Декабрь
0
946

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar