• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«Լույս» հիմնադրամը Ամարասի վանական համալիրի վերականգնման ծրագիր է սկսել

Սովորել`ժամանակակից աշխարհի կուտակածը, սովորածը գործել`օգտագործել ի բարօրություն հայոց աշխարհի, այն համաստեղծել`տարբեր մասնագետների մոտեցումները համադրելով եւ ստանալ նոր արդյունք. սա «Լույս» հիմնադրամի առաքելությունն է: Իսկ առաքելությունը` մշակութային, գիտական եւ կրթական ներուժի միջոցով մրցունակ Հայաստանի կերտումը: Հիմնադրամի առաքելության, տեսլականի եւ 2019-ի կատարած արդյունքների մասին այսօր խոսեց հիմնադրամի տնօրեն, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Հիմնադրամն իր գործունեության տասը տարիների ընթացքում կրթաթոշակ է տրամադրել 520 հայ երիտասարդների: 2018-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշեց դադարեցնել նոր կրթաթոշակների տրամադրումը`շարունակելով ծրագրերում ընդգրկված ուսանողների կրթաթոշակի տրամադրումը`մինչեւ ուսման ավարտ: 2018-2019 թվականներին տրամադրվել է 94 կրթաթոշակ`շուրջ 1,2 միլիարդ դրամի: Իսկ գործունեության տասը տարիների ընթացքում հիմնադրամը տրամադրել է շուրջ 11 միլիարդ դրամ: Հիմնադրամն այսուհետ իր հարթակը կծառայեցնի փորձագիտական, հետազոտական, բանավիճային ուղղություններով: Ծրագրերին մասնակցում են նաեւ հիմնադրամի շրջանավարտների մի մասը: «Քաղաքացիությանը, քաղաքական հայացքներին ուշադրություն չենք դարձրել շահառուներին ընտրելիս եւ պարտավորություններ չենք դրել մեր շահառուների առջեւ»,- ասաց Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ ովքեր ուսումնառության ընթացքում ձեռք են բերել ոչ միայն գիտելիք, այլ նաեւ իմաստնություն, ճիշտ են համարում դրա վերադարձը հասարակությանն՝ իրենց գործունեությամբ, այդ թվում նաեւ վարպետաց դասերով եւ այլ տարբերակներով, համագործակցությունը շարունակում են:
18
Декабрь
0
452

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar