• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«Մեծ ազգագրական թելադրությունը» Հայաստանում

2019 թվականի նոյեմբերի 1-ին տեղական ժամանակով ժամը 11:00-ին Ռուսաստանի և արտերկրի բոլոր վայրերում անցկացվեց «Մեծ ազգագրական թելադրություն» Միջազգային կրթարշավը: Միջոցառումը նվիրված է Ազգային միասնության օրվան: Ռուսաստանում արդեն չորրորդ տարին է ինչ նման անընդմեջ լայնամասշտաբ ակցիա է անցկացվում: Թելադրությանը մասնակից դարձան Ռուսաստանի և արտերկրների ռուսերենին տիրապետող բնակիչներն անկախ կրթությունից, սոցիալական պատկանելիությունից, կրոնից և քաղաքացիությունից: Տարիքային սահմանափակումներ չկան: Թելադրությունը թույլ է տալիս գնահատել բնակչության ազգագրական գրագիտության մակարդակը Ռուսաստանում բնակվող ժողովուրդների նկատմամբ: Հայաստանը «Մեծ ազգագրական թելադրությանը» մասնակցեց առկա երկրորդ անգամ: Թելադրությունն անցկացվեց Երևանի Վ.Բրյուսովի անվան Պետական լեզվահասարակագիտական ​​համալսարանի հարթակում՝ Երևանի գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի տեղեկատվական և կազմակերպչական աջակցությամբ: Միջոցառման մասնակիցներին ողջունել և հաջողություններ են մաղթել ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի դեկան՝ Նինա Տատկալոն և ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի վարիչ՝ Անաիդա Վարդանյանը: Ակցիային մասնակցեցին 17-ից 73 տարեկան 20 հոգի: Հարթակի համակարգող հանդիսացավ Երևանի ԳՄՌԿ ռուսաց լեզվի և կրթության բաժնի առաջատար մասնագետ, Երևանի Վ.Բրյուսովի անվան Պետական լեզվահասարակագիտական ​​համալսարանի ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի դոցենտ՝ Սվետլանա Սամուելյանը: Թելադրության ավարտին բոլոր մասնակիցներն ստացան ակցիային իրենց մասնակցությունը հաստատող վկայականներ: Առաջադրանքների ճիշտ պատասխանները կհրապարակվեն 2019 թվականի նոյեմբերի 10-ին՝ www.miretno.ru կայքում, անհատական ​​արդյունքները՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին:
18
Декабрь
0
543

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar