• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Միջազգային սեմինար Շիրակացու ճեմարանում


Միջազգային սեմինար Շիրակացու ճեմարանում


Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում տեղի ունեցավ երկօրյա սեմինար, որը ճեմարանի նախաձեռնությամբ կազմակերպել էր Միջազգային բակալավրիատի Հաագայի գրասենյակը: Սեմինարին, որն ըստ էության վերապատրաստման դասընթացներ էին, մասնակցեցին Շիրակացու ճեմարանի միջին և ավագ դպրոցների 15 ուսուցիչներ և մանկավարժներ:

- Վերապատրաստումը վարեց Միջազգային բակալավրիատի գրասենյակի կողմից լիազորված սեմինարավար ամերիկացի մասնագետ Վիկտորիա Բանքսը, որը ներկայումս ղեկավարում է Թբիլիսիի «Նոր դպրոց» կրթօջախի ավագ օղակը,- ասում է սեմինարի պատասխանատուներից մեկը` միջազգային հարցերով ճեմարանի փոխտնօրեն Տաթևիկ Նալբանդյանը:- Սեմինարի նպատակն էր Շիրակացու ճեմարանի ամբիոնների և ծառայությունների ներակայացուցիչներին ծանոթացնել Միջազգային բակալավրիատի միջին դպրոցի կրթական ծրագրերի պահանջներին և առանձնահատկություններին: Ասենք, որ սեմինարի մասնակիցներին տրվելու են դասընթացներն ավարտելու մասին հավաստագրեր:

Ծրագրով նախատեսված պարապումքներից դուրս Վիկտորիա Բանքսը հանդիպում ունեցավ և զրուցեց նաև միջին դպրոցի այն ուսուցիչների և մանկավարժների հետ, ովքեր ընդգրկված չէին վերապատրաստման դասընթացներում:

Ճեմարանի հրավերով երկու օր Երևանում էր գտնվում նաև Թբիլիսիի «Նոր դպրոց»-ի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի համակարգող Քեթի Ծուրծումիան: Նա հանդիպում ունեցավ ճեմարանի ավագ դպրոցի ուսուցիչների հետ, որի ընթացքում տեղի ունեցավ փորձի փոխանակում և քննարկվեցին ուսումնական ծրագրերին առնչվող հրատապ հարցեր:

Թբիլիսիից ժամանած հյուրերին ընդունեց Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը: Նա հյուրերին ծանոթացրեց Միջազգային բակալավրիատի ծրագրերի ուսուցման գործում ճեմարանի հաջողություններին, շնորհակալություն հայտնեց համագործակցության համար:

Լևոն Ազրոյան

18
Декабрь
0
1441

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar