Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի է ունեցել Հայկյան մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիմնադրամի կողմից Հայկյան մրցանակների են արժանացել 2011 թվականին երիտասարդական տարբեր բնագավառներում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդական և ուսանողական կայույցները:
Պարգևները մրցանակակիրներին է հանձնել վարչապետը: Հայկյան մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարադների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և պետական երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:«Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» անվանակարգում մրցանակի է արժանացել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Բոլոնիան 2010-ից հետո ուսանողական միջազգային ամառային դպրոց» ծրագիրը, «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում պարգևատրվել են Հայկական պետական մանկավարժական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների ուսանողական խորհուրդները: Մրցանակներ են հանձնվել նաև այլ անվանակարգերում:
Մեկնաբանություններ նյութին: 0