• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Նախարարն ուսուցիչներին հրավիրում է առցանց «հանդիպման»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին ժամը 21։00-ին հանրապետության ուսուցիչների հետ առցանց տիրույթում կարևոր զրույց կունենա։ Այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։ «Սիրելի ուսուցիչներ, մարտի 25-ին ժամը 21:00-ին կարևոր խոսակցության անհրաժեշտություն կա: Մինչ այդ այս ու այն կողմից ձեզ ուղարկվող տեղեկատվությունը պարզապես բանի տեղ մի դրեք։ Այս մեկ շաբաթվա ընթացքում հսկայական գործ եք արել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում… Շտկումներից ու հստակեցումներից հետո ավելի հեշտ ենք առաջ շարժվելու: Կհանդիպենք հենց այս էջում նշված ժամին»,- գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը:
18
Декабрь
0
486

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar