• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Նոր հնարավորություններ` Հայաստանի ճարտարագիտական համալսարանի ուսանողների համար

ամագործակցության համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և «ՔՐՈՆԻՄԵՏ» բարեգործական հիմնադրամի միջև փետրվարի 2-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, «ՔՐՈՆԻՄԵՏ»-ի «Աջակցություն բարձրագույն կրթությանը և երիտասարդական նորարարական նախաձեռնություններին» բաղադրիչի շրջանակում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ համատեղ կիրականացնի բազմաբնույթ ծրագրեր` բարձր առաջադիմությամբ մինչև 3 ուսանողների մագիստրոսական երկամյա կրթության հովանավորում Եվրոպական առաջատար համալսարաններից մեկում՝ ՔՐՈՆԻՄԵՏԻ բիզնես հետաքրքրությունների ոլորտների շրջանակում, համալսարանի Ընդերքաբանության և մետալուրգիայի, Մեխանիկամեքենական, Մեքենաշինական և Էներգետիկայի ֆակուլտետների վճարովի հիմունքներով ընդունված մինչև 15 ուսանողի ուսման վարձի ֆինանսավորում, «ՔՐՈՆԻՄԵՏ» անվանական կրթաթոշակի սահմանում և տրամադրում` համալսարանի վերոհիշյալ ֆակուլտետների մինչև 5 լավագույն առաջադիմություն ցուցաբերող ուսանողների համար, ուսանողների պրակտիկայի կազմակերպում` Հայաստանում գործող ՔՐՈՆԻՄԵՏԻ գործընկեր ձեռնարկություններում, դասախոսական փոխանակման կարճաժամկետ ծրագրերի կազմակերպում և հովանավորում` Եվրոպական գործընկեր համալսարանների հետ, ուսանողների փոխանակման կարճաժամկետ ծրագրերի կազմակերպում և հովանավորում` Եվրոպական գործընկեր համալսարանների հետ, Համաձայնագրի շրջանակներում կողմերի փոխադարձ համաձայնությամբ կիրականացվեն նաև ոլորտային այլ ծրագրեր:


18
Декабрь
0
1105

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar