• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Նյու Ջերսիում կներկայացվեն հայկական արվեստի գործեր


Նյու Ջերսիի Բերգենի համայնքի քոլեջի «Բերգեն» պատկերասրահը, համագործակցելով քոլեջի խաղաղության, արդարության եւ հաշտեցման կենտրոնի հետ, կհյուրընկալի «Ճեղքված պատմություն. վերակառուցված ինքնություն. Հայկական նկարչության արեւմտականացման աստիճաններըլ» խորագրով ցուցահանդեսը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Paramus Post-ը, պատկերասրահը կբացի ցուցահանդեսը 2012 թ-ի ապրիլի 3-ին: «Բերգենի» պատկերասրահում ցուցահանդեսը կշարունակվի մինչ ապրիլի 26-ը: Բազմաթիվ գրքերի հեղինակ եւ գիտնական Փիթեր Բալակյանը հանդես կգա ելույթով` ապրիլի 26-ին միջոցառման փակման արարողության ժամանակ:

Ցուցահանդեսը բաղկացած է հայ արվեստագետների կողմից ներկայացված ժամանակակից նկարներից, քանդակներից եւ այլ աշխատանքներից: Այստեղ ներկայացվող աշխատանքները ցույց կտան, թե որքանով են դրանք կապված հայկական մշակույթի հետ: Չնայած 20-րդ դարում Հայաստանի բուռն զարգացող պատմական փուլերին` վերջին երկու տասնամյակների արվեստի գործերը ցույց են տալիս հայկական մշակույթի փառասիրության, նորարարության եւ առաջընթացի նշաններ: Ցուցահանդեսի պատասխանատու Վիկի Շողագ Հովհաննիսյանն ավելի քան 30 տարի է` հայկական եւ արեւմտյան արվեստի աշխատանքների հավաքածու ունեցողներից է: Հովհաննիսյանի ցուցահանդեսը հայ արվեստագետներին հնարավորություններ կտա ունենալ նոր ձեռքբերումներ, որոնց ճեղքված պատմությունը եւ վերակառուցվող ինքնությունը դեռեւս պետք է համընդհանուր գնահատվի եւ մշակութապես ճանաչվի:

Բերգենի համայնքի քոլեջը հասարակական երկամյա քոլեջ է, որտեղ սովորում են ավելի քան 17 հազար ուսանող: Այստեղ 2009-ին հիմնադրված «Բերգեն» պատկերասրահի խաղաղության, արդարության եւ հաշտեցման կենտրոնը զարգացնում է հմտություններ, որոնք անհրաժեշտ են խաղաղության, հաշտեցման եւ արդարության հասնելու համար, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվում հայկական պատմությանը եւ մշակույթին:

 


18
Декабрь
0
1240

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar