• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Պարգևատրում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մի շարք մտավորականների հանձնել է պարգևներ՝ կրթության և գիտության ոլորտում երկարամյա գործունեության և մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի համար: Նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել գիտակրթական ոլորտի գործիչներին նվիրումի ու եռանդի համար` նրանց մաղթելով աշխատանքնային նորանոր հաջողություններ:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով`«Ոսկե հուշամեդալո» պարգևատրվել են`

•Բաբկեն Հարությունյանը -ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
•Էդվարդ Չուբարյանը- ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ,
•Նելլի Բաղդասարյանը - ՀՊՃՀ հասարակական գիտությունների և լեզուների ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու,
• Ամալյա Հարությունյանը - Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի տնօրեն, 
•Լիանա Հովսեփյան - Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Ֆահրադյանը պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվոգրով:

 


18
Декабрь
0
1215

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar