• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Պատվոգրեր՝ վաստակաշատ ուսուցչուհիներին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մարտի 7–ին տեղի է ունեցել տոնական ընդունելություն կանանց միջազգային տոնի` մարտի 8-ի առթիվ: Մարզերի և մայրաքաղաքի դպրոցների մոտ երկու տասնյակ վաստակաշատ  մանկավարժներ արժանացել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերի:  
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն  ոլորտի կանանց մաղթել է անձնական երջանկություն և ժպիտ: «Կրթական համակարգն ամենագեղեցիկ, ամենաիմաստուն ու ամենաբարի համակարգն է շնորհիվ ոլորտում ընդգրկված կանանց` ուսուցիչների, դասախոսների, ուսանողուհիների, աշակերտուհիների:
Կրթական համակարգը` որպես դաստիարակության, արժեքների ստեղծման ու փոխանցման համակարգ, լավագույնս է բացահայտում հայ կնոջ կերպարը: Վստահորեն կարող եմ ասել, որ հայ կնոջ օգնությամբ ու մասնակցությամբ կրթական համակարգում առավել մեծ հաջողություններ կարող են գրանցվել»,-նշել է  Արմեն Աշոտյանը և հավելել, որ կանայք լրացուցիչ բարություն են հաղորդում մեր հասարակությանը: 
Մարտի 8-ի առթիվ ուսուցչուհիների պարգևները հանձնել է ՀՀ ԿԳ նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանը:  Շնորհավորելով կրթության համակարգում աշխատող կանանց` Մանուկ Մկրտչյանը  բանաստեղծական մի քանի քառյակ է նվիրել նրանց և  մաղթել անսահման ժպիտ և ստեղծագործ աշխատանք: Պարգևների հանձնման արարողությունից հետո ուսուցչուհիները երախտիքի խոսքեր են հղել, ինչպես նաև միջոցառումը զարդարել երգով:

18
Декабрь
0
1264

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar