Փետրվարի 19-ը՝ գիրք նվիրելու օր
Փետրվարի 19-ը, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008թ.-ից ի վեր ՀՀ գրողների միության և ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:
Փետրվարի 19-ին, ժամը 12:30-ին բոլորին հրավիրում ենք ՀԱԱՀ-ի գրադարանի և ուսանողական խորհրդի համատեղ կազմակերպած միջոցառմանը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին և գիրք նվիրելու օրվան:
Դուք կարող եք գրադարանին ոչ միայն նվիրել, այլև ձեր նախընտրությամբ նվեր ստանալ ցուցադրված մասնագիտական և գեղարվեստական գրքերից:
Մեկնաբանություններ նյութին: 0