• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Քննարկվել են ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներն առավոտյան աշխատանքային նախաճաշի ընթացքում քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը: Մասնավորապես նշվել է, որ մեր երկրում IT բնագավառը ներկայում բավականին մեծ զարգացում է ապրում. հայաստանյան շուկա են մուտք գործում միջազգային տարբեր ընկերություններ, առկա է աշխատուժի լուրջ պահանջարկ: 
Այդ համատեքստում քննարկվել է կադրերի պատրաստման խնդիրը, մասնավորապես, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) «National Instruments» ընկերության հետ համատեղ Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի ստեղծման հարցը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման ընթացքից և համոզմունք հայտնել, որ այն հաջողությամբ կհասցվի իր տրամաբանական ավարտին: 
Անդրադարձ է կատարվել նաև մարզերում ՏՏ բնագավառի զարգացման խնդրին: Այդ համատեքստում քննարկվել են Գյումրու տեխնոպարկի ուղղությամբ կատարվող աշխատանքները: Առաջարկվել է նույն գաղափարն իրականացնել նաև Վանաձորում: 
Զրուցակիցներն արծարծել են նաև ռազմաարդյունաբերության զարգացման գործում ՏՏ ոլորտի ընկերությունների ներգրավմանը, 2012 թվականին նախատեսվող միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր:

http://armedu.am/arm/official.php?sec=news&p=1&id=6682

armedu.am
18
Декабрь
0
1282

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar