• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Շարունակական բովանդակային բարեփոխումներ




Նախորդ տարի հանրապետության մանկավարժների ու դպրոցականների ծնողների հետ կազմակերպված հանդիպումների ընթացքում, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոստացել էր հանրակրթության բնագավառում իրականացվող գործընթացների հիմնական շեշտը դնել բովանդակային բարեփոխումների վրա: Հաշվի առնելով մասնագիտական շրջանակների կարծիքներն ու առաջարկությունները` շարունակվում է հանրակրթության ծրարագրերի բեռնաթափման գործընթացը: ՀՀ ԿԳ նախարարը հաստատել է մի շարք առարկաների չափորոշիչները և ծրագրերը`

Հանրակրթական հիմնական դպրոցի 1-7-րդ դասարանների «Երաժշտություն» առարկայի չափորոշիչը և ծրագիրը,
հանրակրթական հիմնական դպրոցի 8-9-րդ դասարանների «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշիչը և ծրագիրը,
Հանրակրթական հիմնական դպրոցի 1-7-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի չափորոշիչը և ծրագիրը,
Հանրակրթական հիմնական դպրոցի 2-4-րդ դասարանների «Ես և շրջակա աշխարհը»առարկայի չափորոշիչը և ծրագիրը,
Հանրակրթական հիմնական դպրոցի 6-9-րդ դասարանների «Ինֆորմատիկա» առարկայի չափորոշիչը և ծրագիրը,
Հանրակրթական հիմնական դպրոցի 1-9-րդ դասարանների «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի չափորոշիչը և ծրագիրը:
Հավելելնք նաև, որ օրերս ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հաստատվել էին ևս 11 առարկաների չափորոշիչներ ու ծրագրեր: Ընդհանուր առմամբ հաստատվել է հանրակրթական 17 առարկաների չափորոշիչներ ու ծրագրեր:

 


18
Декабрь
0
1666

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar