• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Շուշիի ուսումնարանը կլրացնի արհեստավորների պակասը

«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացանք, որ հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում կառուցում է արհեստագործական ուսումնարան: Կրթօջախը կյանքի կկոչվի Եզնիկ Մոզյանի կտակած գումարներով ու կկրի ֆրանսահայ բարերարի անունը:

Նորակառույցը նախատեսված է 225 ուսանողի համար եւ կունենա հանրակրթական առարկաների ու արհեստների ուսուցման համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները:

Ուսումնարանում եռամյա կրթություն ստանալուց հետո փականագործի, մետաղագործի, ներկարարի, տանիքագործի եւ այլ մասնագիտությունների գծով պատրաստված արհեստավորները կհամալրեն տեղի աշխատանքային շուկան, որտեղ նկատվում է հենց այս մասնագետների կարիքը:

 


18
Декабрь
0
1190

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar