• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Շրջանառության մեջ կդրվի ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրինագծի լրամշակված տարբերակը

ԱԺ-ում առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: «Քիչ առաջ ԱԺ կրթության հանձնաժողովում ավարտվեց մեր աշխատանքային քննարկումը. առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի՝ դեռ ամիսներ առաջ ներկայացրած ՝ ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Ակնկալում ենք, որ այս տարվա ընթացքում օրենքը կընդունվի, և արդեն 2020-2021 ուսումնական տարվանից աշխատող ուսանողները կկարողանան իրենց եկամտային հարկը որպես ուսման վարձ վճարել»,- գրել է Հայրապետյանը: Հունիսի 14-ին Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին:
18
Декабрь
0
33

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar