• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Շտեմարանի շատ սպասված 4-րդ մասը

Արդեն վաճառքում է հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի 2012թ. պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանի վերջին՝ 4-րդ մասը: Հիշեցնենք, որ առաջին եւ երկրորդ մասերը 2011-ի դեկտեմբերից էին շրջանառության մեջ դրվել:

Հատորյակի վերջում տեղ են գտել նախորդ շտեմարանների վրիպակները: ԳԹԿ-ից հետաքրքրվեցինք՝ այդ վրիպակները նկատել են թեստերի կազմման վրա չաշխատած «դրսի» մասնագետնե՞րը, որոնք

ամեն տարի միասնական քննությունից հետո աղմուկ են բարձրացնում՝ վկայակոչելով թեստերի թերությունները, արդյո՞ք ԳԹԿ-ն նրանցից ստացել է ինչ-ինչ արձագանքներ:

Կառույցից պատասխանեցին, որ վրիպակները նկատել է հենց աշխատանքային խումբը, որը հետեւել է նաեւ այլ մասնագետների եւ ուսուցիչների դիտարկումներին: ԳԹԿ-ից հայտնեցին, որ շնորհակալությամբ կընդունեն ցանկացած նկատված վրիպակի մասին տեղեկություն:

«Առավոտ» օրաթերթ

18
Декабрь
0
1364

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar