• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Սփյուռքի նախարարությունում ներկայացվեց միանգամից 18 գիրք

Այսօր Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ միանգամից 18 գրքի շնորհանդես:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշեց, որ բոլոր ձեռնարկները նվիրվում են հայ գրքի տպագրության 500-ամյակին և Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի մայրաքաղաք հռչակելուն:

«Սփյուռքի հիմնահարցերն առանձնացնելով՝ պատվեր ենք տալիս կրոնադավանական, Սիրիայի հայ համայնքի, խառն ամուսնությունների հետ կապված խնդիրների մասին ձեռնարկներ պատրաստել: Իսկ ամեն տարի լույս է տեսնում Սփյուռքի տարեգիրքը, որտեղ ամփոփված է այն ամենը, ինչ կատարվում է Սփյուռքում ողջ տարվա ընթացքում»,- ասաց նախարարը և հատուկ կարևորության արժանացրեց Հայաստանի Սահմադրության փոխարկումն արևմտահայերենով:

Բոլոր գրքերը նվիրված են Սփյուռքի հիմնախնդիրներին և տպագրվել են ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով և նախաձեռնությամբ:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր հերթին ասաց, որ Սփյուռքի նախարարությունը զարմացնում է իր բովանդակալից ծրագրերով:

«Ինչպես նախկինում, այսօր ևս մենք ունենք լուրջ դժվարություններ հրատարակության ոլորտում։ Խոսքը վերաբերում է ֆինանսին: Բայց կար ժամանակ, երբ մեր հանրությունը նույնիսկ չգիտեր, թե ինչ են անում ակադեմիայի գիտնականները: Այսօր այդ մտայնությունը չկա և այդ գործում մեծ ներդրում ունի Սփյուռքի նախարարությունը»,- նշեց նա:

Բացի գրքերի հեղինակներից՝ միջոցառմանը ներկա էին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, հասարակական-քաղաքական կառույցների ներկայացուցիչներ:

Tert.am

18
Декабрь
0
1320

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar