• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Թումանյանին կտեսնենք գիրք կարդալիս, քայլելիս, ժպտալիս



Այսօր ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրն է։

Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, այս տարի համընկնում է Բարեկենդանի տոնի հետ: Այդ առթիվ Թումանյանի թանգարանը անակնկալներ է պատրաստել իր այցելուների համար: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի խոսքով` փետրվարի 19-ին թանգարանում Թումանյանի պատրանքային կերպարն է լինելու, այն կոչվում է «Պատրանք Վերնատանը»: Հյուրերը անակնկալ կերպով այդ օրը կտեսնեն Թումանյանին գիրք կարդալիս, քայլելիս, ժպտալիս… Բայց  սա այդ օրվա միակ անակնկալը չէ. «Թանգարանում գործող «Ռոտոնդա» մանկապատանեկան թատերախմբի դերասանները կդիմավորեն հյուրերին և փորձությունների կենթարկեն նրանց, – ասում է Նարինե Թուխիկյանը,- այդ փորձությունները հաղթահարելու դեպքում միայն այցելուները կկարողանան շրջել թանգարանում: Փորձություններից առաջինում երեխաները հանելուկ են ասելու, նա, ով չի կարողանա գուշակել այն` կգնա «փիսիկի անկյուն» և փիսիկը նրան բաց թողնելու համար կներկայացնի իր պահանջը, որն է` անգիր անել Թումանյանի ստեղծագործություններից մի հատված, հակառակ դեպքում փիսիկը կամ պետք է նրա գլխին դագանակով հարվածի կամ էլ նրան ուղեկցող անձիք գլխագիր պետք է վճարեն» :)

Փետրվարի 19-ին կլինի նաև երկու գրքի շնորհանդես` մեկը Թումանյանի մտքերն են` ամփոփված մի գրքում, իսկ մյուսը Ամենակն հայոց բանաստեղծի  աղջկա` Աշխեն Թումանյանի արխիվի հիման վրա հրատարակված գիրքն է, որ հուշեր է պարունակոմ բանաստեղծի մասին: Ճիշտ մեկ տարի առաջ թանգարանը կազմակերպել էր նաև «Թարգմանչաց մրցույթ», որն կավարտվում է հենց փետրվարի փետրավարի 19-ին: «Ըստ մրցույթի կանոնների` մարդիկ պետք է թարգմանեին Թումանյանի ստեղծագործությունները, իսկ հետո ժյուրին պետք է ընտրեր դրանցից որակյալները, որոնք կհրատարակվեին», – ասում է թանգարանի տնօրենը:

                                                                                             Տիգրանուհի Թասլակյան



18
Декабрь
0
1211

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar