• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


աշխարհի ամենահետաքրքիր և արտասովոր ծառայությունները

Արտասովոր ծառայություններ, որոնք մատուցվում են աշխարհի տարբեր երկրներում.
• 60 դոլլար՝ գրկախառնությունների համար
Սովորաբար գրկախառնությունն ընդունվում է, որպես հանգստացնող կամ նուրբ զգացմունքների արտահայտման ձև, սակայն ԱՄՆ-ի Պենֆիլդ քաղաքի բնակչուհուն հաջողվել է դրա հիման վրա ստեղծել իր բիզնեսը։ 29-ամյա Ժակլին Սամյուելը բացել է իր գրկախառնության սենյակը, որտեղ ցանկացողները վճարելով 60 դոլլար կարող են նրա հետ գրկախառնվել։ Սեանսի տևողությունը 90 րոպե է, և այդ ամբողջ ժամանակ ընկերները և ընտանիքի անդամները գտնվում են մոտակայքում, որպեսզի չափազանց համարձակ հաճախորդները թույլատրելիի սահմանը չանցնեն։
• Տղամարդը կին օգնական է վարձում ՝ ապտակ ստանալու համար
Մանեշ Սեթը գտել է միջոց, որը նրան հնարավորություն կտա աշխատանքի ժամանակ ուշադրությունը չշեղել ցանկացած հիմարության վրա․ նա կին է վարձել, ով նրա դեմքին ապտակում է, երբ նա շեղվում է իր աշխատանքից։
Այդ փորձի արդյունքում, Մանեշի արդյունավետությունը 38 տոկոսից բարձրացել է 98-ի։
• Ականջները մաքրելու վրա մասնագիտացած ճապոնական սրահներ
Երբ Ճապոնիայի իշխանությունները ականջը մաքրելու պրոցեդուրան հանեցին բժշկական ծառայությունների ցանկից, երկրում նման սրահները սնկի նման սկսեցին աճել։ Հաճախորդները հավաստում են, որ պրոցեդուրան այնպես է թուլացնում, որ նրանք քնում են։
• Ընկերությունը կարտագրի ձեր գրած նամակը և կուղարկի հասցեատիրոջը
Էլեկտրոնային փոստն իհարկե շատ հարմար է, սակայն հատուկ առիթների համար նամակի այս ձևը այդքան էլ նպատակահարմար չէ։
Epistly ընկերությունը ձեզ կօգնի ձեռագիր նամակ ուղարկել նրան, ում կասեք։ Ընկերության մասնագետները ձեռագրի լավ ընդօրինակողներ են։
• Վարձով տատիկ

Rent-a-Grandma ընկերությունը Տեխասում և Վեջինիայում զբաղվում է երեխաների խնամքով և վարձում է բացառապես մեծահասակ կանանց, ովքեր արդեն դաստիարակել են իրենց երեխաներին և թոռներին։

• Ներողություն խնդրող
Ներողություն խնդրելը միշտ դժվար է, իսկ որոշների համար դա նույնիսկ անհնարին է: Դրա համար նրանք, ովքեր չեն կարող դա ինքնուրույն անել, վարձում են նրանց, ովքեր կանեն դա նրանց փոխարեն: Տվյալ ծառայությունը հայտնվել է Ճապոնիայում և արժե 96 դոլար հեռախոսով ներողություն խնդրելու դեպքում, և 240 դոլար՝ այցելելու դեպքում:
• Շնիկի վարձակալություն
Եթե ձեր ընտանիքում կան կասկածներ շուն պահելու վերաբերյալ, ապա այս ծառայությունը հնարավորություն է ընձեռում շուն վարձակալելու: 4 տարեկան շնիկի վարձի արժեքը 1 ժամվա համար կազմում է 15 դոլար: Հավանելու դեպքում կարող եք լրացուցիչ վճարելով սեփականացնել շունը: Ծառայությունը հայտնվել և տարածում է ստացել ԱՄՆ-ի Յուտա նահանգում:
• Ընկեր 1 ժամվա համար
Նրանք, ովքեր տարբեր պատճառներով ընկերոջ կարիք են զգում, կարող են դիմել RentAFriend կազմակերպությանը: Ծառայության արժեքը կազմում է 10 դոլար 1 ժամվա համար:
• Օտարերկրացի 1 ժամվա համար
Եվս մի հետաքրքիր ծառայություն: Ճապոնական կազմակերպությունները առաջարկում են ձեզ ժամանակ անցկացնել իրական օտարերկրացու հետ:
• Հերթում կանգնող
Նյու-Յորքում, որտեղ բնակիչները և զբոսաշրջիկները հարմարվել են մեծ հերթերին, կարելի է վարձել մարդու, որը որոշակի վճարի դիմաց ձեր փոխարեն կկանգնի հերթում: Առաջին ժամվա համար վճարը կազմում է 25 դոլար, իսկ յուրաքանչյուր կես ժամվա համար՝ 10 դոլար:
• Վերջին հաղորդակցություն
Երբեմն մարդու կյանքը հանկարծակի ավարտ է ունենում, և նա չի հասցնում փոխանցել բարեկամներին իր վերջին խոսքը: Այժմ գոյություն ունի Lastmessagesclub.co.uk կայքը, որտեղ կարելի է գրանցվել և թողնել վերջին հաղորդագրությունը: Դժբախտ պատահարի դեպքում հաղորդագրությունը հասանելի է դառնում նշված հասցեատերերին: Մեկ հաճախորդը կարող է ունենալ առավելագույնը 100 հասցեատեր: Հաղորդագրության մեջ կարող են նշվել կտակի տվյալներ, ապահովագրության տարրեր և այլ իրավական փաստաթղթային տվյալներ:
• Վարդագույն տաքսի
Տվյալ ծառայության առավելությունն այն է, որ այս տաքսին նստելը թույլատրվում է միայն կանանց: Մեխիկոյի մոտակայքում գտնվող Պուէբլո քաղաքում գրանցված են 35 այդպիսի մեքենա, որոնք առավել հարմարավետ տարբերակ են կանանց համար: Այս ծառայությունից օգտվող կանայք կարող են հանգիստ հարդարել մազերը, թարմացնել դիմահարդարումը, և պարզապես զրուցել կանացի հոգսերի մասին: Պետք է նշել, որ տվյալ ծառայությունը արդեն մեծ հանրաճաբաչություն է վայելում:

Արտասովոր հյուրանոցային ծառայություններ

Հյուրանոցային ինդուստրիայի ներկայացուցիչները զբոսաշրջիկներին գրավելու համար երբեմն առաջարկում են ծառայություններ, որոնք առաջին հայացքից անհավանական են թվում, սակայն, միևնույն ժամանակ, հետաքրքիր: Տարբեր երկրների մի շարք հյուրանոցներում Ձեր հանգստի ժամանակ կառաջարկվեն ոչ ավանդական և հետաքրքիր ծառայություններ:

• Rosewood Hotels հյուրանոցների ցանցը Սաուդյան Արաբիայում և Հյուսիսային Ամերիկայում առաջարկում է «Բուրմունքների գծով մասնագետի» ծառայությունները: Նա օծանելիքների տեսականին ձեռքին պտտվում է հյուրանոցի սենյակներով` առաջարկելով կանանց համար Daisy Marc Jacobs, Bulgari Black, Chanel No. 5 և Chanel CoCo Mademoiselle, իսկ տղամարդկանց համար՝ Bulgari Pour Homme, Tom Ford for Men և Hermes Terre d’Hermes օծանելիքները:

• Ֆլորենցիայի Palazzo Magnani հյուրանոցում, օրինակ, առանձնահատուկ ուշադրություն են դարձնում բույրերին: Հյուրանոցային համար ամրագրելիս ընդունարանում կտեղեկանան Ձեր նախասիրությունների վերաբերյալ: Իսկ առավոտյան Ձեր սենյակը կլցվի հենց այն բույրով, որն ամենաշատն եք հավանում:

• Նյու Յորքի The Benjamin հյուրանոցում զբոսաշրջիկների անդորրը հսկում է «Քնի կոնսիերժը«: Ամբողջ գիշեր նա քայլում է հաստ, փափուկ գորգերի վրայով և վերացնում նույնիսկ ամենաչնչին ձայնը, որ կարող է խաթարել այցելուների քունը:

• Բրազիլիայի Hilton Morumbi Sao Paulo հյուրանոցն էլ իր հյուրերին առաջարկում է երթևեկել Բրազիլիայի աղմկոտ փողոցների վրայով ուղղաթիռով` շրջանցելով խցանումները: Զբոսաշրջիկները կարող են օգտվել այս ծառայությունից` պարզապես զբոսանքի, գնումների կամ օդանավակայան մեկնելու նպատակով:

• Նյու Յորքի Andaz հյուրանոցում կարող եք օգտվել նկարչի և դաջվածքների վարպետի ծառայություններից: Նա դաջվածքներ է արել Բիյոնսեի, 50 Cent-ի, Ջասթին Թիմբերլեյքի, Էմինեմի, Dr. Dre-ի և շատ ուրիշ հայտնի երգիչ-երգչուհիների մարմինների վրա:

• Բոստոնի Nine Zero հյուրանոցի անսովոր ծառայությունն անտարբեր չի թողնի կենդանիների սիրահարներին: Բացի նրանից, որ հյուրանոցային համարում ստեղծված են բոլոր հարմարությունները կենդանիներին տեղավորելու և կերակրելու համար` անկողին և սպասքի պարագաներ, հյուրանոցն առաջարկում է նաև բարձրակարգ ծառայություններ` մերսում, զբոսանք և կենդանիների համար նախատեսված այլ զվարճանքներ:

• Վաշինգտոնի Fitzpatrick հյուրանոցում ստեղծված են երեխաների հետ հանգիստն անցկացնելու համար բոլոր պայմանները: Այստեղ երեխաներին կզարմացնի տիկնիկների համար նախատեսված կահույքը բոլոր պարագաներով` փոքրիկ մահճակալներով, հողաթափերով, կոշիկների համար նախատեսված պահարաններով: Այս ամենը անոռանալի կդարձնի Ձեր երեխայի հանգիստը: Բնական է, որ տիկնիկներից բացի, ամեն տեսակի հարմարություններ ստեղծված են նաև երեխաների համար` մանկական կահույք, սեղաններ և պահարաններ, մանկական հողաթափեր անկողնու մոտ: Հյուրանոցն առաջարկում է նաև երեխաների համար պատրաստված սնունդ:

• ՀԵԿԵԿՈՑԻ ՍԵՆՅԱԿ.
Ճապոնական Mitsui YotsuyΖ հյուրանոցային ցանցում այս տարվա մարտ ամսից անսովոր-ինքնատիպ առաջարկ է գործում: Արցունքների միջոցով սթրեսը հաղթահարել ցանկացող կանայք այստեղ կարող են հարմարավետ համար պատվիրել: Նրանց հուզական աշխարհը «գրգռելու» նպատակով սենյակում առկա են բազմաթիվ «լացացնող» ֆիլմեր, տխուր բովանդակությամբ գրքեր և փափուկ քաշմիրից պատրաստված անձեռոցիկներ: Հոգու աշխարհը թեթևացնող հեկեկոցներից հետո այդ կանանց առաջարկվում է գոլորշիով հիդրոմերսող դիմակներ` աչքերի համար:
Հյուրանոցային այդ համարի մեկ օրվա արժեքը 10.000 իեն է (82 դոլար):
• ԸՆԿԵՐԱԿԻՑ-ՁՈՒԿ.
Բրիտանական Guests Lodge հյուրանոցը հոգացել է նրանց մասին, ովքեր ինչ-որ մեկի հետ շփվելու կարիք ունեն: Նրանց վարձակալությամբ առաջարկվում են ոսկե ձկնիկներ. մեկ հատը, մոտավորապես 30 դոլար (օրական): Հյուրանոցատեր Ջեֆ Ռայլին հավաստիացնում է, որ այս ծառայությունը մեծ հաջողություն է վայելում այցելուների շրջանում:
- Մեր շատ հյուրեր ժամանակ են անցկացնում իրենց տնից հեռու: Ովքեր ճամփորդում են առանց ընկերների` կարող են տառապել միայնությունից: Իսկ ձկնիկը նրանց սեր է ներշնչում. նրա հետ կարելի է խոսել, արտահայտել օրվա ընթացքում կուտակված մտքերը:
Իսկապես հետաքրքիր ընկերակցություն է` ձկներին կարելի է լիովին վստահել, որովհետև գաղտնիքը ուրիշին չես հայտնի:

• ԲՈՄԺ ԿԱՐԳԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ.
Կան մարդիկ, ովքեր հոգնում են ապահով, փարթամ կյանքից ու նույնիսկ տնանկի հոգեվիճակն են ուզում զգալ սեփական մաշկի վրա: Շվեդական Գետեբորգ քաղաքի FΖktuΗ հյուրանոցը տալիս է այդ հնարավորությունը: Մեկ օրվա համար վճարելով 100 շվեդական կրոն (մոտավորապես 12 ԱՄՆ դոլար), կարելի է գիշերել զբոսայգում, ճանապարհի կամ գետի վրա եղած կամուրջների տակ, ֆաբրիկայի բակում կամ նավահանգստի բեռնատար սայլերի տակ: «Ծածկվել» սիրողները կարող են տեղավորվել քնապարկի մեջ, ինքնաշեն վրանում, նստարանի վրա` փաթաթվելով ստվարաթղթերի թղթերով: «Բոմժավայել» ապրելու 10 տարբերակ է առաջարկվում: Այս կերպ հյուրանոցը ցանկանում է իշխանությունների ուշադրությունը հրավիրել իրենց քաղաքում ապրող 3400 անտունների հիմնախնդրի վրա: Հյուրանոցի այցելուների վճարած գումարները տրամադրվում են աղքատներին:
• ԽՈՐԸ ՔՈՒՆ.
Բեռլինի Swissotel հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է «խորը քուն» անունով ծառայությունների փաթեթ, որը բուժում է անքնությունը, ընկճախտը ու նույնիսկ օգնում է նիհարել: Մասնագետների կողմից մշակված հատուկ ընթացակարգը հետևյալն է` առավոտյան 30 րոպեանոց բուժում` պայծառ լույսի ներքո, խոտաբույսերով պատրաստված ըմպելիք, ցերեկային հանգիստ` հատուկ ֆիզիոթերապևտիկ մահճակալներին և քնելուն նպաստող երեկոյան վարժանքներ: «Խորը քուն» փաթեթը ձեռք բերողը քնում է ձայնային բարձի վրա, որոնք արձակում են ուղեղի աշխատանքը խթանող ռիմթեր: Ծառայության մեկ գիշերվա արժեքն է 199 եվրո:
• ԲԱՐ-ՕԾԱՆԵԼԻՔ.
Բեռլինի rits CΖrlton հյուրանոցում բացվել է առաջին բարը` ի պատիվ օծանելիքի: Այցելուներին առաջարկվում է աշխարհում հայտնի բույրերով պատրաստված կոկտեյլների մեծ տեսականի: Այդ ըմպելիքների բույրերը հիշեցնում են օծանելիքի աշխարհահռչակ տեսակների բույրերը: Ամենահետաքրքիրն այն է, որ բուրավետ այդ ըմպելիքների բաղադրատոմսերը չեն թաքցվում. դրանք բոլորը նշված են մենյուում: Մեկ կոկտեյլի արժեքը տատանվում է 11-14 եվրոյի սահմաններում:
• ԿՈՐՍՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՄԲԱՐ.
AKA Centrol PΖrk հյուրանոցային ցանցը հիշեցնում է ճամբար` մեծահասակների համար: Live it ծրագիրը շեշտում է, որ հյուրանոցում ապրողները կարող են սովորել այն ամենը, ինչի համար սովորական կյանքում ժամանակ չեն ունեցել: Օրինակ` տանգո պարել և շոկոլադի սուֆլե պատրաստել կամ գեղանկարչության, թատերական, կրկեսային արվեստի դասեր առնել, լուսանկարել և այլն: Բացառիկ առաջարկներից են քնի դպրոցը, ձայնային թերապիան և ներաշխարհի երիտասարդացումը:
• ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
Նիդերլանդական որոշ հյուրանոցներում աջակցության ծառայություններ են առաջարկվում ամուսնալուծվել ցանկացող զույգերին: Ու ոնց որ այցելուների պակաս չունեն: Սովորաբար ընտանիքը հյուրանոց է գալիս ուրբաթ օրը և մասնագետներն այստեղ օգնում են հարթելու ամուսնալու ծությանն առնչվող իրավաբանական, տնտեսագիտական ու հոգեբանական խնդիրները: Ծառայությունները նաև նպաստում են, որպեսզի միմյանց հրաժեշտ տալուց հետո ամուսինները մնան լավ բարեկամներ:
Ի դեպ, նիդերլանդական այս ծառայությունը հասանելի է նաև Նյու-Յորքում, որի արժեքն այս տարի կազմել է մոտ 5000 դոլար:
• ԶԲՈՍԱՆՔ ԱՌՅՈՒԾԻ ՀԵՏ.
Հարավաֆրիկյան հյուրանոցներն էլ իրենց յուրատիպությունն ունեն: Օրինակ` Լիմպոպո գավառում գտնվող ProteΖ Hotel Rench Resort-ի կենվորները կարող են զբոսնել առյուծների հետ: Իհարկե, այնպիսի ուղեկցորդի հսկողությամբ, ով առնվազն 15 տարի առնչվել է առյուծների հետ:
Ինչպես հավաստիացնում են կազմակերպիչները` վայրի կատուների հետ զբոսանքը գայթակղում է աշխարհի բոլոր ծայրերից եկող զբոսաշրջիկներին: Այսուհանդերձ, սա այնքան էլ անվտանգ զվարճանք չէ. չպետք է մոռանալ, որ միայն Տանզանիայում տարեկան շուրջ 70 մարդ դառնում է գիշատիչի հետ զբոսնելու հաճույքի զոհը: Չնայած ասում են, որ առանձին առյուծներ մանկութունից վարժեցվում են:

• Ընթրիք ընձուղտի հետ` Քենիա, «Giraffe Manor» հյուրանոց:
Քենիայի «Giraffe Manor» հյուրանոցը կընձեռի ձեզ այդ հնարավորությունը, հյուրանոցի ընկերասեր և ընտելացված ընձուղտները կարող են ոչ միայն ընթրել ձեզ հետ, այլև զբոսնել հյուրանոցի բակում, ինչպես նաև` ներս նայել ձեր սենյակի պատուհանից, այնպես որ դուք միշտ կարող եք ինչ-որ համեղ բան հյուրասիրել նրանց:

• Կովբոյների երգը ճաշին`«Alisal Guest Ranch & Resort» հյուրանոց, ԱՄՆ, Կալիֆորնիայի նահանգ:
Այստեղ ընձուղտների փոխարեն իսկական կովբոյներ են: Հյուրանոցում նախաճաշին պարտադիր շամպայն են մատուցում, իսկ ճաշկերույթն այստեղ ուղեկցվում է իսկական կովբոյների, կովբոյական երգերով:
• .Արվեստների սրահ «Le Royal Monceau-Raffles» հյուրանոցում, Փարիզ: Այս հյուրանոցը նախատեսված է արվեստի սիրահարների համար: Փարիզյան այս հյուրանոցն ունի իր անհատական պատկերասրահը և գրախանութը, իսկ յուրաքանչյուր այցելուի համար նախատեսված է անհատական ուղեկցորդ, որը կներկայացնի պատկերասրահում և գրախանութում տեղ գտած նմուշները:

• Տաք անկողին և հեքիաթ քնելուց առաջ` «Holiday Inn London-Kensington Forum» հյորանոց, Լոնդոն: Լոնդոնյան ցուրտ գիշերներին ամենահաճելի զբաղմունքը տաք անկողնում քաղցր երազների գիրկն ընկղմվելն է: «Holiday Inn London-Kensington Forum»-ն այդ հաճույքն իր այցելուներին է տրամադրում բավակնին հետաքրքիր ձևով. քնելուց առաջ ձեզ այցելում է տերմոհամազգեստով մարդ, որը պառկում է ձեր կողքին և ոչ միայն տաքացնում է անկողինը, այլև ցանկության դեպքում հեքիաթ է պատմում ձեզ համար: Այս ծառայությունն այնքան մեծ պահանջարկ ունեցավ, որ հեքիաթասացների հաստիքների համար սկսեցին հրավիրել անգլիացի և ամերիկացի հայտնի լրագրողներին:

• Դրախտավայր կենդանիների համար` «Fairmont Hotel» հյուրանոց, Վանկուվեր, Կանադա:
Ամեն հյուրանոցում չէ, որ հնարավորություն կա կայանել կենդանու հետ: Վանկուվերի «Fairmont Hotel» հյուրանոցն իր այցելուներին է առաջարկում հատուկ կենդանիների համար նախատեսված մինի-հյուրանոց: Այստեղ դուք կարող եք ձեր չորքոտանի կամ փետրավոր ընկերոջը թողնել հատուկ պատրաստվածություն ունեցող անձնակազմի խնամակալությանը` վստահ լինելով, որ նրանք կկատարեն ձեր հովանավորյալի բոլոր ցանկությունները:

• Սովորել բրինձ ցանել` «Dhara Dhevi» հյուրանոց, Չիանգմայ, Թաիլանդ: Սա կոչվում է «կանաչ տուրիզմ»: Այն զբոսաշրջիկներն, ում ձանձրացել են հյուրանոցների հարմարավետությունն ու զանազան ծառայությունները, կարող են այցելել «Dhara Dhevi»-ն և իրենց իսկական հողագործ զգալ: Այս հյուրանոցում ընթրելու համար այցելուն պետք է իր ձեռքրով բրինձ ցանի, ապա ինքն իր համար թաիլանդական ընթրիք պատրաստի:

• Ձայնագրեք ձեր սեփական սինգլը` «Geejam» հյուրանոց, Յամայկա: Այստեղ դուք ոչ միայն կարող եք հանգստանալ, այլև հնարավորություն ունեք ձեզ երգարվեստի աստղ զգալ: «Geejam» հյուրանոցը հաճույքով կտրամադրի ձեզ իրենց ձայնագրության ստուդիան և մասնագետներին` սեփական սինգլը ձայնագրելու նպատակով: Ի դեպ` այս ձայնագրման ստուդիայում աշխատել են այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են «Գորիլասը», Գվեն Ստեֆանին և Բյորքը:

• Պարֆյումերի երազանքը` «Palazzo Magnani Ferroni» հյուրանոց, Ֆլորենցիա, Իտալիա: Այս հյուրանոցն իսկական դրախտավայր է արոմաթերապիայի սիրահարների համար: Ձեր պատվերով համարում օդը պարբերաբար լցվում է տարատեսակ բույրերով: Ամենատարածված և ցանկալի բույրերի շարքում են` նարդոսի, սուրճի և դարչինի բույրը:

• Զգացեք ձեզ ինչպես ռետրո ոճի մրցարշավորդ ` «Cannery Pier Hotel» հյուրանոց, Օրեգոն, ԱՄՆ: Այս հյուրանոցի յուրահատկությունը նրանում է, որ այցելուները հնարավորություն ունեն օգտվելու հին ռետրո ոճի դասական ավտոմեքենայից:

• Ավտոմեքենաների անվճար տրամադրում` «The Cairns Hotel» հյուրանոց, Ավստրալիա: Հյւորանոցը 7 օրից ավել իրենց մոտ իջևանած այցելուներին անվճար տրամադրում է փոքրալիտրաժ ավտոմեքենաներ:

18
Декабрь
0
1755

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar