• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը որպես մեքենաների սեփականատերերի սոցիալական պաշտպ

Ըստ օրենքի ՀՀ բոլոր հաշվառված մեքենաները մինչև 01.01.2011թ. պետք է լինեն ապահովագրված: Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ-ում դեռևս բացակայում է «ապահովագրական գիտակցությունը»: Որոշ մարդիկ փորձում են թերագնահատել նոր ներդրվող համակարգը, այն համեմատելով զարգացած երկրների ապահովագրական շուկայի հետ: Բոլոր զարգացած երկրներում էլ սկզբնական շրջանում եղել են թերացումներ, բայց օրենքի գործնական կիրառմանը զուգընթաց դրանք վերացել կամ հասել են նվազագույն մակարդակի: ՀՀ-ում ԱՊՊԱ օրենքը կառուցվել է տեսական գիտելիքների և զարգացած երկրների ապահովագրական փորձի հիման վրա: ԶԼՄ-ները համեմատաբար ավելի շատ ժամանակ պետք է տրամադրեն ԱՊՊԱ օրենքին, իհարկե ճշգրիտ մեկնաբանումներով `առանց թյուր տեղեկատվության, որպեսզի ավտոմեքենաների սեփականատերերը միանշանակ գիտակցեն, որ օրենքը ոչ թե դրամական միջոցների շորթման եղանակ է, այլ յուրաքանչյուր վարորդի սոցիալական պաշտպանվածության միջոց: Վերջին ժամանակներս արձանագրվում են «վրաերթ-փախուստ» պատահարներ. ով է հատուցելու տուժած անձանց վնասները: Վնասները միանշանակ կհատուցվեն «Ավտոապահովագրողների բյուրո»-յի կողմից, որն էլ հենց մեծ առաջխաղացում է հասարակության սոցիալական ապահովության գործում: ԱՊՊԱ օրենքը խթան է հանդիսանում ինչպես ապահովագրական և ֆինանսական շուկաների զարգացմանը, այնպես էլ հարկային ծավալների մեծացմանը: Ժամանակին համընթաց ՃՏՊ-ների վիճակագրությունը կստանա ավելի իրական և դինամիկ պատկեր, քանի որ մեքենաների սեփականատերերը չեն խուսափի պատահարի արձանագրությունից` հատուցում ստանալու նպատակով: ԱՊՊԱ օրենքի առաջնային և կարևորագույն խնդիրներից է. • Սակագնային համակարգի վերանայումը • Հաշվառված,բայց միևնույն ժամանակ չօգտագործվող ավտոմեքենաների նկատմամբ օրենքի պահանջները • Համակարգի մշակում, որը կբացառի կամ կնվազեցնի ապահովագրությունից խուսափած մեքենաների սեփականատերերի նկատմամբ կոռուպցիան:
18
Декабрь
1
2809

Մեկնաբանություններ նյութին: 1

avatar
#1. EDo в 15:35 (10/Սեպտեմբեր/2011) Spam
rtg
avatar