• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«Բյուրեղավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ

ՀՀ Կոտայքի մարզի «Բյուրեղավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Դպրոցի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` 
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. բարձրագույն կրթությունը,
3. ուսումնական հաստատության կառավարման իրավունքը / հավաստագիր/:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6. աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Բյուրեղավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փետրվար 2-ից մինչև մարտի 2- ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00 ից 16:00, բացի կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա մարտի 2-ին` ժամը 13:00 ին, ք.Բյուրեղավանի հիմնական դպրոցում,հասցեն` ք. Բյուրեղավան, Ս. Վարդանյանի փ. Տեղեկությունների համար զանգահարել` 0222 65 440 կամ 093423196 հեռախոսահամարով:


http://www.armedu.am

18
Декабрь
0
1593

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar