• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ծրագիր՝ հանրային կառավարման մարմինների աշխատակիցների համար

Հանրային կառավարման մարմինների երիտասարդ աշխատակիցների համար Կառլ Ֆրիդրիխ Գյերգելերի անվան հաստատությունը սեպտեմբերի 8-ից 29-ը Բեռլինում և Վարշավայում կազմակերպում է միջազգային ծրագիր,որի ընթացքում նախատեսվում են մի շարք քննարկումներ, դասախոսություններ և սեմինարներ: Ծրագիրը իրականացվում է Գերմանական հասարակության արտաքին քաղաքականության (DGAP) և Ռոբերտ Բոշ հիմնադրամի հետ համատեղ:
Ծրագիրն իրականացվելու է գերմաներեն լեզվով: Անհրաժեշտության պարագայում մասնակիցները կարող են հաճախել նաև ս.թ. օգոստոսի 27-ից սեպտեմբերի 8-ը կազմակերպվելիք գերմաներենի լրացուցիչ դասընթացին: 
Մասնակցության բոլոր ծախսերը հոգում է Ռոբերտ Բոշ հիմնադրամը /ճանապարհածախս, լեզվի դասընթաց և 400 եվրոյի սահմաններում կեցության ծախսեր/: 
Ցանկացողները պետք է գրանցվեն մինչև ս.թ. մարտի 12-ը:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.goerdeler-kolleg.de կայքէջը կամ զանգահարելով +49 (0) 30/25 42 31-13 հեռախոսահամարին:


18
Декабрь
0
1199

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar