• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Դպրոցականների համահայկական օլիմպիադա

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2012 թվականին կազմակերպում է դպրոցականների համահայկական օլիմպիադա` ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաներից: 
Օլիմպիադայի նպատակն է` համախմբել Սփյուռքի հայ երիտասարդների լայն շրջանակները ազգային կառույցների և կրթության շուրջ, ներգրավել հայերենին չտիրապետող երիտասարդներին Հայաստան-Սփյուռք կապերի մեջ, նպաստել ֆիզիկամաթեմատիկական առարկաների հանդեպ երիտասարդության հետաքրքրության բարձրացմանը, նպաստել առավել տաղանդավոր երիտասարդների հայտնաբերմանը Սփյուռքում և Հայաստանում:
Օլիմպիադային կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր տարիքի դպրոցականներ: Մրցույթները կայանալու են երկու տարիքային խմբերի` 14-15 և 16-18 տարեկանների համար:
Օլիմպիադան անցկացվելու է երեք փուլով` նախապատրաստական և երկու մրցութային: Նախապատրաստական և առաջին մրցույթային փուլերը կազմակերպվում են տեղերում` օլիմպիադայի կազմակերպիչների (ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատանքային խմբի) օգնությամբ հեռավար (on-line) կարգով: Երկրորդ մրցութային փուլը, որը անցկացվելու է առաջին փոլում հաղթողների համար, կազմակերպվելու է ս.թ. հուլիսի 22-27-ը Երևանում: 
Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 25-ը լրացնել մասնակցության հայտը և այն ուղարկել hamahaykakan.olimpiada@gmail.com էլեկտրոնային հասցեով: Գրանցման ենթակա են կրթօջախները/համայնքները:
Հայտարարության ամբողջական տեքստը, օլիմպիադայի անցկացման պայմանների, կարգի վերաբերյալ ամփոփագիրը, մասնակցության հայտաձևը և օլիմպիադայի երկրորդ փուլի ծրագրի նախագիծը տեղադրված են www.armedu.am կայքէջի «Սփյուռք» բաժնի «Օլիմպիադաներ» ենթաբաժնում ևwww.olymp.am կայքում:
Պարզաբանումների, հավելյալ տեղեկությունների, ինչպես նաև առաջարկություններ և ելույթները ներկայացնելու համար դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն.

Հասցե. 0010, Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարության տուն 3, 
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, սենյակ 619
Հեռ.` 374 10 58-13-91
Ֆաքս` 374 10 52-52-07
Էլ. փոստ` hamahaykakan.olimpiada@gmail.com կամ info@olymp.am


Հղում   http://armedu.am/arm/official.php?sec=anouns&p=1&id=1101

18
Декабрь
0
4130

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar