• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Երևանը՝ գրքի մայրաքաղաք

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թվականին համաշխարհային գրքի մայրաքաղաք ճանաչելու նվիրված միջոցառումների շրջանակում Պրոմեթեյ բանկը «Հայ գիրք» գրախանութների ցանցի հետ համատեղ նախաձեռնում է հատուկ ծրագիր, որի նպատակն է հասանելի դարձնել հայ գիրքը հասարակության տարբեր խմբերին՝ դպրոցականներին, ուսանողներին, դասախոսներին և պարզապես ընթերցասերներին՝ աջակցելով ընթերցանությանը խրախուսելու և գիրքը արժևորելու ազգանվեր գործին:

Ծրագրի շրջանակում Պրոմեթեյ Բանկը հնարավորություն կընձեռի հատուկ թողարկված համատեղ բանկային քարտերի միջոցով ստանալ 50000 դրամի չափով վարկային գիծ, որը կարող է սպառվել բացառապես գիրք և գրականություն ձեռք բերելու նպատակով՝ «Հայ գիրք» գրախանությների ցանցից:
Նախագծի հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Պրոմեթեյ Բանկի վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանին 010-56-20-36 , 091-01-81-51 հեռախոսահամարով, կամ էլ.փոստով՝fin@prometevbank.am
18
Декабрь
0
2198

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar