• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հայտարարվում է մրցույթ Սյունիքի մարզի Վերին Խոտանանի միջն. դպրոցի պատմության ուսուցչի թափուր տեղի համար

Հայտարարվում է մրցույթ Սյունիքի մարզի <<Վերին Խոտանանի միջն. դպրոց>> ՊՈԱԿ-ի պատմության ուսուցչի թափուր տեղի համար: Պատմության ուսուցչի վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման, համապատասխան դրույքաչափով:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական ծրագրերին համապատասխան) և հարցազրույց (մանկավարժական, մասնագիտական գործնական հմտություններ): Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

• Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին նա հավակնում է (ձև 1).
• Բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) կամ վերջին տաս տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից.
• Անձնագրի պատճենը.
• Ինքնակենսագրություն (ձև 4). 
• Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում).
• Մեկ լուսանկար 3x4 չափի.
• Այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունք.
• ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են մարտի 5-ից մինչև ապրիլի 4-ը ներառյալ, ամեն օր` ժամը 9.00-15.00, բացի կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա ապրիլի 9-ին` ժամը 14.00-ին Վերին Խոտանանի միջն. դպրոցում: Հասցեն` Սյունիքի մարզ, գյուղ Վերին Խոտանան, 5-րդ փողոց, շենք 25:
Տեղեկությունների համար զանգահարել (0285) 6-05-43, (093) 41-73-95:


http://armedu.am/arm/official.php?sec=anouns&p=1&id=1106


18
Декабрь
0
1382

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar