• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ի գիտություն դպրոցների տնօրենների

«Այբ» կրթական հիմնադրամը ուրախ է հայտարարելու, որ §Կենգուրու 2012¦ միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցել ցանկացող դպրոցների գրանցումն սկսված է:

Մրցութային առաջին փաթեթը, որը պարունակում է դպրոցի հայտի ձևը, անցկացման մանրամասն կարգը և այլ անհրաժեշտ տեղեկություններ, արդեն ուղարկվել է հանրապետության և Արցախի ավելի քան 1250 դպրոցների:

Այս տարի մրցույթը Հայաստանում կանցկացվի մարտի 15-ին:

Մրցույթին մասնակցելու համար երեխաների վճարման վերջնաժամկետն է փետրվարի 17-ը, դպրոցները հայտերը պետք է ներկայացնեն մարզային համակարգողներին մինչև փետրվարի 23-ը:

«Այբ» կրթական հիմնադրամը շնորհակալություն է հայտնում այն դպրոցներին, որոնք մասնակցել են «Կենգուրու 2011»-ին: Իսկ բոլոր այն դպրոցներին, որոնք նախորդ տարիներին չեն մասնակցել մրցույթին, «Այբ»-ը սիրով հրավիրում է միանալու §Կենգուրու¦ կոչվող մաթեմատիկական շարժմանը: «Կենգուրուի» խնդիրները, ինչպես նախորդ երկու տարիներին, լինելու են երկլեզու բոլոր երեխաների համար` հայերեն և ռուսերեն:

Եթե Ձեր դպրոցը դեռևս չի ստացել «Կենգուրուին» մասնակցելու հրավեր-փաթեթը, խնդրում ենք անհապաղ տեղեկացնել մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամին` 54-37-07, (093) 01-08-61 կամ (093) 01-08-63 հեռախոսահամարներով:

Մանրամասներին և մրցույթի կազմակերպման գործընթացին հետևեք www.kangaroo.am կայքում:

«Կենգուրուի» մրցույթի պաշտոնական կազմակերպիչը Հայաստանում` «Այբ» կրթական հիմնադրամ:

Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո:

«Կենգուրուի» մրցույթի ինֆորմացիոն հովանավորներ` «Կրթություն» շաբաթաթերթ և «Մեդիամաքս» լրատվական գործակալություն:


http://www.armedu.am

18
Декабрь
0
1356

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar