• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ի գիտություն նախորդ տարիների ոչ պետական բուհերի շրջանավարտների

ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների /ներառյալ 2009/2010 ուստարվա/ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների մասնակցելու նպատակով ս/թ ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է փաստաթղթերի ընդունելություն:

Ցանկացողները դիմում հայտի հետ միասին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա/ ավարտական փաստաթղթի /դիպլոմի/ և ներդիրի /միջուկի/ բնօրինակները` պատճենների հետ միասին, 
բ/ անձը հաստատող փաստաթղթի /անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական/ բնօրինակը` պատճենի հետ միասին,
գ/ 2 լուսանկար /3×4 սմ չափսի/:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր /բացի շաբաթ և կիրակի օրերից/` ժամը 1400-1730, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում /640 սենյակ/:
Տեղեկությունների համար զանգահարել /010/ 52-56-62, /010/ 54-67-11:

 


18
Декабрь
0
1585

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar